ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 2-ական, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 8, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 166, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 33 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live