Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄհեր Ավետիսյանը դեռևս փետրվարին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գրեթե ամեն ինչ արժեզրկել ենք, բացի անձնական շահից, հանուն որի նույնիսկ սեփական «Ես»-ն ենք պատրաստ անտեսել և ամեն ինչ վերածել հումորի։
Մի՞թե ծովից ծով Հայաստան կորցրած, ցեղասպանություն վերապրած մեր նախնիների՝ դարեր շարունակ գաղթական լինելու գնով ձեռքբերած և մեզ կտակած երկրի դիմաց, այդ արժեքների ուրացումը, պետականության արժեզրկումը և մեր հայրենիքը «հումորի երկրի» վերածելն է մեր շնորհակալությունը։
Հուսով եմ, որ մենք՝ բազմաչարչար հայ ժողովրդի զավակներս, կարժևորենք անասելի դժվարություններով ձեռքբերված մեր պետականությունը, կհասկանանք, թե որքան թանկ է այն մեզ տրված և որքան բարձր պետք է գնահատվի։ Մենք ունենք հիանալի մի երկիր։
Կերտե՛նք մեր երեխաների երազի հայրենիքը։
Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար։
Մհեր Ավետիսյան
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



