Կա մի երկիր, որի երաժշտությունն ամենաշատն է գրավել ինձ միշտ. Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները
ԲԼՈԳՀայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մոտ հայրենասիրական տրամադրություն է: Երգչուհին, որն այժմ ԱՄՆ-ում է, նոր լուսանկարներ է հրապարակել Facebook–յան իր էջում՝ գրելով, որ սիրում է ծանոթանալ տարբեր մշակույթներին, ուսումնասիրել դրանք, սակայն հայկական երաժշտությունը միշտ գրավել է իրեն:
«Ինձ համար միշտ հետաքրքիր ու գրավիչ են եղել տարբեր ազգերի մշակույթները: Դա է պատճառը,որ գործունեությանս ընթացքում անդրադարձել եմ գնչուական,արևելյան,ամերիկյան,չինական,հնդկական,իռլանդական և բոլորովին վերջերս էլ՝ մեքսիկական երաժշտությանը: Սիրում եմ մոտիկից ծանոթանալ տարբեր երկրների կենցաղին,բարքերին,սովորույթներին,մշակույթին ու մասնավորապես երաժշտությանը:
Բայց......կա մի երկիր,որի երաժշտությունն ամենաշատն է գրավել ինձ միշտ...Գրավե՞լ...Չէ՛, հաստատ ավելին,ես գժվում եմ այդ երաժշտության համար: Այն իր երկրի բնակիչների բնավորությունն ու տեսակը ունի: Այդ երաժշտությունը նման է իր երկրի աստվածային բնությանը:Այդ երաժշտությունը հոսում է իմ երակներով,այն սիրում ու զգում եմ մարմնիս բոլոր բջիջներով ու իմ ամբողջ էությամբ: Այդ երաժշտությունն ամենագեղեցիկն է և ամենաշքեղը,իմ ամենաթանկն է ու ԱՅՆ ԻՄՆ Է»,- գրել է երգչուհին՝ ավելացնելով «հայկական երաժշտություն» հեշթեգը: