ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արա Ֆիդանյանն անդրադառնալով ՆԳ նախարարության և Համաշխարհային բանկի սերտ համագործակցությանը՝ կարևորել է Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։
Քննարկվել են նյութական պահուստների կառավարման, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման, բիզնես գործընթացների վերլուծության և մի շարք ոլորտներում թվայնացման համակարգերի արդիականացման վերաբերյալ հարցեր։ՆԳ ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են վերոնշյալ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են նաև կոնկրետ ուղղություններով ծրագրային ապահովման գործընթացների բարելավման, անձնակազմի կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցերին։
Ընդգծելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ Ղուրամ Ֆարուքը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այն և քննարկվող ուղղություններով ցուցաբերել աջակցություն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live