Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է իրականում «Վեցերորդ զգայարանի» շաման Ֆերնանդոն, ինչպե՞ս նա խաբեց բոլորին և որտե՞ղ է այժմ

ԼԱՅՖ

Հենց սկզբից ասեմ, որ երբեք էլ չեմ հավատացել հեռուստատեսային էքստրասենսների, շամանների, մոգերի և նմանօրինակ շառլատանների գոյությանը։ Երբ իմացա, որ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է ռուսական «Битва экстрасенсов»-ի հայկական տարբերակը, մոտավորապես պատկերացրեցի, թե ինչ կարելի է սպասել։

Բայց այսօր բուն հաղորդման մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ դրա երրորդ եթերաշրջանի դերակատարներից մեկի` շաման Ֆերնանդոյի։ Երեկ պատահմամբ ծանոթներիցս մեկն ասեց, որ շամանին տանում են բանակ։ Նա ինքն էլ էր անակնկալի եկել, քանի որ Ֆերնանդոն ծանոթանալուց ներկայացել էր 26 տարեկան, իսկ վերջին օրերին կարճ կտրած մազերը մեկնաբանել էր, որ Հոլանդիա է գնում և 6 ամսից կգա։ Նա բոլորի հետ ծանոթանալուց և մտերմիկ զրուցելուց հետո մի «գաղտնիք» էլ էր բացում։ Համեստորեն ասում էր, որ, ուշադրություն, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱ Է։ Այստեղ մի բան կարելի է ասել. բա մարդ էլ իսրայելական բանակի սպայի կոչումը կթողի՞, կգա ստեղ, էկրաններից շամանություն կանի՞։

Քանի որ հաղորդաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշեցի այնուամենայնիվ, ծանր տեղս թեթևացնել և հետաքրքրվել երիտասարդով։ Դեռևս երրորդ եթերաշրջանի սկզբում Մուրադյան Հրաչն ասել էր, որ Ֆերնանդոն Իսրայելից է եկել։ Գուցե։ Նրա ֆեյսբուքյան էջում, չնայած հակասական, բայց այնուամենայնիվ իսրայելական հետքեր կան։ Օրինակ դպրոցը, որտեղ նշված է, որ ընդունվել է 2000–ին և ավարտել 2012–ին։ Միջնակարգ կրթությունն Իսրյալելում իրոք 12 տարի է, բայց մաթեմատիկայի ամենատարրական գիտելիքների տերն էլ կարող է հաշվել, որ 26 տարեկանը, այսինքն 1990-91 թ.–ին ծնվածը 2000 թ.–ին չի կարող դպրոց գնալ։ Այն էլ այն դեպքում, երբ դպրոց գնալու տարիքը Իսրայելում 6 տարեկանն է։ Իմ աղբյուրներով պարզեցի նաև, որ Ֆերնանդոյի մայրը հրեա է։


Շամանի ֆեյսբուքայն պրոֆիլում մի իսրայելական բանակի զինվորի նկարի հանդիպեցի, ով պրոֆիլից շատ նման էր իրեն, բայց սուտը այնքան շատ էր, որ որոշեցի դա էլ ճշտել և չսխալվեցի։

Լուսանկարում իսկապես իսրայելական բանակի զինվոր էր, բայց այն արված էր 2009 թ.–ի հունվարի 19–ին, Գազայի հատվածից Իսրայել վերադառնալու ճանապարհին։ ԼուսանկարըREUTERS գործակալությանն էր, լուսանկարիչը`Amir Cohen–ը։ Այն  REUTERS–ի կողմից 2009 թ–ի տարվա լավագույն լուսանկարներից մեկն էր ճանաչվել։ Հիմա կասեք, որ շատ հնարավոր է աշխարհահռչակ լուսանկարում հենց մեր շամանն է, քանի որ 2009–ին նա 18-19 տարեկան է եղել, և շատ հնարավոր է, որ ծառայելուց է եղել Իսրայելի բանակում` Ցահալում։ Չեմ շտապի համաձայնվել, որովհետև հաջորդ բացահայտումս իմ համար էլ էր անակնկալ։ Պարզվում է մեր շամանը խաբել է նաև իր անվան հարցում, խաբել երևի թե բոլորին։ Գուցե նրան դուր է գալիս իսպանական ծագման Ֆերնանդո անունը, բայց իրական անունն ավելի հայեցի է։ «Վեցերորդ զգայարանի» շաման, մեծն մոգ և ազատ ժամանակ անհաջող երգիչ Գաբրիելի սան (շամանն էր այդպես պնդում) Ֆերնանդո Աբգարյանը ոչ այլ ոք է, քան Վահան Աբգարյանը, ով ծնվել է 1997 թ.–ի հոկտեմբերին։

Նա 26 տարեկան չէ, նա Ցահալի սպա չէ, և խիստ կասկածում եմ, որ նա ինչ որ կապ ունի շամանության կամ մոգության հետ։

Նա նորակոչիկ Վահան Աբգարյանն է, ով այսօր մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, քանի որ լրացել է նրա 18 տարին։

Հայազգի առաջին շամանը իր ծառայության 2 տարին կանցկացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Բարի ծառայություն մաղթենք նրան և թող իր` հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի ուժն ու կարողություններն օգտագործի թշնամու դեմ պայքարում։

Եվ վերջում, հիշենք Վահանի, ներողություն այդ ժամանակ դեռևս Ֆերնանդոյի ամենադրամատիկական դերերից մեկը` «Վեցերորդ զգայարան» աղմկահարույց հաղորդման շրջանակներում։ Վայելեք...

Skandalist

Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ