Աղոթք` հանուն ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։
Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Գարեգին Բ-ն համայն հայությանը կոչ է արել գալ եկեղեցիներ և միանալ աղոթքին:
Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին՝ այս միջոցառումը կարող է աշխարհի ուշադրությունը հրավիրել գերիների խնդրի վրա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



