Հունաստանի ափերին միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 11 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի ափերին՝ Էգեյան ծովում, միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով մահացել է առնվազն 11 մարդ՝ մեծամասամբ երեխաներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սամոս կղզու ափերին։ Զոհվել է 7 երեխա։ Մահացածների մարմինները ջրից դուրս են հանել։ Հաջողվել է փրկել 10 մարդու։
Նշենք, որ հունվարի 22-ին Հունաստանի եւ Թուրքիայի ափերին միգրատներ տեղափոխող 3 նավ էր խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել էր 44 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկություններով՝ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 704 հազար փախստական։ Ընդ որում, տարեսկզբից նման փորձ կատարելիս ծովում խեղդվել է 3.2 հազար մարդ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



