Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցող համաշխարհային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերլուծելիս և դրանց հետագա ընթացքը կանխատեսելիս փորձագիտական հանրույթից հաճախակի լսվում էր հետևյալ ձևակերպումը՝ շատ հարցերի հնարավոր կլինի պատասխանել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից հետո: Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունները փաստեցին՝ ԱՄՆ 47- րդ նախագահն է հանրապետական Դոնալդ Թրամփը: Ինչպիսի՞ն կլինի արդեն Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ի ազդեցությունը միջազգային տարբեր գործընթացների վրա: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այս հարցին անդրադառնալիս հիշեցնում է Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությունները:
 
«Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ և աշխատելու է Ռուսաստանի հետ: Սա, իհարկե, իր հերթին կբերի ուկրաինական ճակատում որոշակի փոփոխությունների: Թրամփը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ հնարավորինս արագ դադարեցվի Ուկրաինայում պատերազմը: Տեսնենք, թե ինչպես է դա իրականացնելու, ինչպես է դրան միս և արյուն տալու: Բազմիցս հայտարարել է, որ Չինաստանի հետ փորձելու է երկխոսության գնալ, ինչը նույնպես շատ կարևոր է: Միայն այս երեք ուղղությունները ցույց են տալիս, որ իր՝ հաջորդ չորս տարվա նախագահությունն աշխարհում բերելու է որոշակի փոփոխությունների: Կարծում եմ՝ սա բոլորի համար ակնհայտ է դարձնում այն, որ Թրամփն, այդուհանդերձ, կարողանալու է իրավիճակը համաշխարհային պրոցեսներում փոխել: Սա՝ եթե նայենք գլոբալ խնդիրներին: Շատ կարևոր է նաև Իրանի նկատմամբ դիրքավորումը:
 
Կարևոր է նաև այն, որ Թրամփը հայտարարում է, թե ցանկանում է խաղաղություն բերել իր հետ, նույնը հայտարարում է նաև իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ միաժամանակ ասելով, որ անվերապահորեն աջակցելու է Իսրայելին: Այստեղ ինձ մոտ խզում է առաջանում այն առումով, որ՝ լավ, եթե և՛ խաղաղություն է բերելու, և՛ աջակցելու է Իսրայելին, ապա դա ինչպե՞ս, ի՞նչ ձևով է տեղի ունենալու: Կարծում եմ, որ առաջիկայում այս բոլոր հարցերի պատասխաններն իրենից կլսենք՝ հասկանալու համար, թե ինչ արտաքին քաղաքականություն է նա որդեգրելու ամենատարբեր ուղղություններում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Իսկ ինչպիսի՞ն կլինեն զարգացումները մեր տարածաշրջանում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:
 
«Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար: Առաջին չորս տարին իր պարագայում տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն: Սա, իհարկե, իր ազդեցությունը կարող է ունենալ: Չմոռանանք նաև նրա երկու ուղերձները՝ հեռախոսազանգը, որն ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ և ուղերձ հղեց հայ համայնքին ընտրություններից առաջ: Իհարկե, դրանք նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, բայց սրանք նաև լավ հիմք են` դառնալու հաջորդ տարիներին հայ համայնքի, եկեղեցու և լոբբիստների աշխատանքի համար»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Ընդգծենք, որ վերջին օրերին Թրամփն իր խոսքում կիրառել էր «Արցախ» անունը, նաև «էթնիկ զտումներ» տերմինը: Ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփը՝ որպես նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի և «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման վրա: «Սա իրականում ամենաբարդն է, որովհետև Բայդենը կողմերին անընդհատ կոչ էր անում մինչև տարեվերջ ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»: Հիմա, բնականաբար, Բայդենի ազդեցությունն այլևս չկա, եթե լիներ Հարիսը, էլի չէր լինի, բայց գոնե մի փոքր ավելի կլիներ: Հիմա Թրամփն է, իհարկե, այդ ազդեցությունն ընդհանրապես Ալիևի վրա չի գործելու: Թրամփը գալու է նոր թիմով, նոր մարդկանցով, տեսնենք, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել նաև այդ ուղղությամբ»,-հավելում է ամերիկագետը:
 
Ամեն պարագայում Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները պետք է աշխատեն Միացյալ Նահանգների և նրա նորընտիր վարչակազմի հետ: Այս առումով մեր զրուցակիցը հետաքրքիր դիտարկում է անում: «Վստահ չեմ, որ մեր երկրի իշխանություններն ուզում են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել: Ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանրապես խուսափում են հանրապետականներից: Սա հարցի մյուս կողմն է: Բայց կարծում եմ, որ Թրամփի վարչակազմի հետ կարող են աշխատել և՛ հայ համայնքը, և՛ լոբբիստները, և՛ եկեղեցին, հատկապես որ Թրամփի հետ ուղիղ կապ ունենալու փորձ, կարծես թե, ունենք»,-եզրափակում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները