Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ինֆորմացիոն հոսքերի կառավարումը և թիրախային քարոզչությունն ավելի մեծ տեղ են զբաղեցնում պետությունների վարած քաղաքականության շրջանակներում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է ադրբեջանական քարոզչության ուսումնասիրությունը և դրա հիման վրա հակադարձող տեղեկատվական դաշտի ձևավորումը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել, թե իրենք շատ հզոր, նույնիսկ «համաշխարհային մակարդակի» պետություն ունեն, որը շատ ճկուն արտաքին քաղաքականութուն է վարում և բոլոր ուղղություններով հաղթանակներ է տանում։ Քարոզչական այսպիսի գիծը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում բռնապետական իշխանություններ են գործում։ Ալիևին պետք են մշտական թշնամիներ, որպեսզի նրանց դեմ պայքարի ֆոնի ներքո հավերժացնի իր իշխանությունը ու սեփական հանրության ուշադրությունը շեղի իրական խնդիրներից։
 
Բնական է, որ Ալիևի ռեժիմի կողմից թշնամի է «նշանակվել» Հայաստանը, իսկ առավել խոշոր արտաքին խաղացողներից՝ Ֆրանսիան։ Դրա համար էլ Ադրբեջանում բոլոր «դժբախտությունների» համար մեղավոր են Հայաստանն ու Ֆրանսիան։ Ու պետական քարոզչամեքենան այս մասին «երգն» անընդհատ կրկնում է։ Ուստի, քանի Ադրբեջանում տիրում է ներկայիս բռնապետական ռեժիմը, պետք չէ ակնկալել, որ այդ երկիրը երբևէ խաղաղության է տրամադրված լինելու։ Ինչքան էլ զիջումներ արվեն, միևնույնն է, Ադրբեջանից ավելին են ցանկանալու և այդպես շարունակ։ Բայց այստեղ կա նաև խնդրի մյուս կողմը. չնայած այն ամենին, որ Ադրբեջանն այս պայմաններում աշխարհին որևէ արժեք չի կարող տալ, բացի նավթից ու գազից, այդ երկիրը փորձում է պատրանքների հիման վրա նոր իրականություն ձևավորել, ցույց տալ, թե իբր իրենք արժեքներ են ձևավորել, ու դա ներկայացնել միջազգային հանրությանը։ Ու մի շարք ուղղություններով Ադրբեջանին անգամ հաջողվում է արդյունքների հասնել։
 
Օրինակ՝ տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ COP 29 կլիմայական ամենախոշոր համաժողովը կարող է տեղի ունենալ մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է գերազանցապես աղտոտող ածխաջրածինների վաճառքի վրա։ Այնինչ, արի ու տես, որ դա իրականություն է, և առիթից օգտվելով՝ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել իր միջազգային իմիջը, իսկ դրա համար գործի են դրվում նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ գեներատիվ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, և այդ ուղղությամբ փորձագետներ ներգրավելու համար ահռելի գումարներ են ծախսվում։ Մյուս կողմից էլ՝ Բաքվի քարոզչությունը միտված է նրան, որ ցույց տա, թե իրենք խոշոր հաղթանակ են տարել Հայաստանի նկատմամբ ու հիմա ավելի ուժեղ են, քան երբևէ։ Ու այդպես էլ անտեսվում է այն փաստը, որ Արցախյան պատերազի ժամանակ հենց Թուրքիայի զինված ուժերն են եկել, ադրբեջանական բանակի վերահսկողությունը վերցրել իրենց վրա, օգտագործել թուրքական ԱԹՍ-ներն ու բերել սիրիական ու լիբիական վարձկաններին։
 
Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի համար վճռական նշանակություն է ունեցել։ Իսկ եթե Ադրբեջանը միայնակ մնար Արցախի պաշտպանության բանակի դիմաց, միգուցե իրադարձություններն այլ ընթացք ունենային։ Դրա համար էլ Թուրքիայից ամեն անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պարտական է իրենց։ Բայց ադրբեջանական քարոզչությունը չի ընդունում այն, և այնպիսի թեզեր է գեներացնում, թե ոչ մի օտարերկրյա զինվոր չի մասնակցել պատերազմին, իրենք իրենցով են կռվել։ Անգամ, երբ Էրդողանը հայտարարեց, որ կներխուժեն Իսրայել, ինչպես մուտք են գործել Լիբիա ու Ղարաբաղ, Ադրբեջանից պատասխանեցին, թե միայն իրենք են կռվել Ղարաբաղում։ Այդպիսով, Բաքուն փորձում է բարձրացնել իրենց հասարակության ոգին, ցույց տալ, որ իրենց պետության առաջ ուղղակի խաղ չկա, ինչն էլ իր հերթին ազդում է նաև հանրային տրամադրվածության վրա։ Ու հիմա էլ Ադրբեջանում այնքան մեծ ինքնավստահության աստիճանի են հասել, որ կոնկրետ անցել են Հայաստանին սպառնալուն, ԵՄ-ում ՀՀ դեսպանին են սպառնում, իսկ Ադրբեջանի ԱԽՔ-ն էլ նշում է, թե Հայաստանին կարող են ստիպել, որ խաղաղության պայմանագիր ստորագրի ու իրենց պայմաններով։
 
Իսկ եթե Հայաստանն առաջնորդվի ռևանշիստական ձգտումներով, ապա բռունցքը կրկին գործի կդնեն։ Բայց Հայաստանում իրողություններին հակառակ քարոզչություն է տարվում։ ՀՀ իշխանություններն անընդհատ բթացնում են հանրային զգոնությունը, թուլացնում դիմադրողականությունն ու իբր խաղաղ, հանդարտ ապագա խոստանում։ Բայց ամենավատն այն է, որ իշխանության մաս կազմող ներկայացուցիչները նշում են ուղղակի, որ մենք ընդունակ չենք Ադրբեջանի դեմ կռվելու։ Եվ այդպես թերարժեքության բարդույթ են ձևավորում։ Այսինքն, Ադրբեջանից ինչ պահանջ դնեն, իրենք պետք է կատարեն։ Այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ ժողովրդին վախեցնում է պատերազմով. եթե սահմանազատում չանեն ու հողեր չզիջեն, Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի, արդյունքնում նորից կկրկնվեն կատաստրոֆիկ իրադարձությունները։ Ու մեր հանրության մի զգալի հատվածն էլ տրվում է վախին ու ստիպված համակերպվում այն պայմանների հետ, որոնք առաջարկում են ՀՀ իշխանությունները։ Բայց այսպես երկար շարունակվելու դեպքում մեր պետականությունը իրոք կարող է հայտնվել իրադարձությունների զոհասեղանին։
 
Ի վերջո, մեր հանրությունը թերարժեքության ու վախի սպառնալիքների ներքո կդադարի իր իրավունքները պաշտպանելուց, որը մոտեցնում է Հայաստանի անձնատուր լինելն ու նոր կապիտուլ յացիան։ Իսկ Ադրբեջանը կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ դիմադրության հանդիպի։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել