Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՔՊ-ականի «սառնասիրտ» կինը մաhացու վրաերթ կատարելուց հետո անգամ մեքենայից դուրս չի եկել. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել, որը բուռն քննարկումների առարկա է դարձել։ 

Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկ ամիս առաջ MediaHub-ը հետաքրքրվել էր, թե ինչ զարգացումներ կան գործով և պարզել, որ քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա, այսինքն` մահացու վրաերթ կատարելուց հետո ՔՊ–ականի կինը շարունակել է բնականոն կյանքը, աշխատանքի հաճախել։

MediaHub-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ողբերգությունից: Մեզ ասացին, որ վրաերթի ենթարկված 78-ամյա Սիլվարդ Վարդանյանը փողոցն անցնելիս է եղել, որպեսզի նստեր դստեր մեքենան, և մահվան ելքով վրաերթը հենց դստեր աչքի առաջ է տեղի ունեցել:   

«Դուստրը, որ մորը սպասելիս է եղել ճանապարհի մյուս հատվածում, նկատել է արագ ընթացող մեքենան, ֆիքսել, որ ղեկին նստած կինը հեռախոսին է նայելիս եղել և զգուշացրել է մորը: Սիլվարդը հասցրել է հետքայլ անել, որպեսզի մեքենան անցնի, սակայն ՔՊ–ականի կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, ըստ երևույթի, այնքան զբաղված է եղել հեռախոսով, որ մեքենան ձախ գնալով, առանց արգելակելու ուժեղ հարվածել է հետիոտն Սիլվարդ Վարդանյանին և միայն այդ ժամանակ արգելակել»,- պատմեց մեզ մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ դեպքից հետո Սիլվարդի դուստրը շտապել է մեքենայի մոտ, սակայն, վարորդը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, նույնիսկ մեքենայից չի իջել, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել այն կնոջը, որին րոպե առաջ վրաերթի էր ենթարկել: Մեզ ասացին, որ նրա այդ սառնասրտությունը հավաքված բոլոր մարդկանց ծայրահեղ զարմացրել է: 

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՔՊ–ականի կինն այնքան «զբաղված է», որ անգամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, որից հետո քննիչը ստիպված կայացրել է բերման ենթարկելու որոշում, սակայն Հռիփսիմե Գրիգորյանը դրան էլ չի ենթարկվել, և միայն տուժող կողմի փաստաբանի միջնորդությամբ մեղադրանք առաջադրելուց հետո ստիպված ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտե: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել  բացակայելու արգելքը։

Նշանակվել է փորձաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ այսքանից հետո վրաերթ ենթարկող կողմը, տուժողի դստեր դեմ, որի աչքի առաջ մորը վրաերթի են երթարկել, և վերջինս մահացել է, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

MediaHub-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել այս ողբերգական դեպքի մանրամասները:

Նշենք, որ նախկին պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի անունը ևս կապվում է աղմկահարույց մի գործի հետ:

Հիշեցնենք, 2020 թվականի մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացին արագ ընթացող հեծանիվով սլացել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողքով։ Հեծանվորդ Արթուր Ալեքսանյանը նույն թվականի մայիսի 12-ին դատախազի ցուցումով ձերբակալվել էր:

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն