«Նոան» 0:8 հաշվով պարտվեց «Չելսիին» (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Անգլիական թիմը հաղթեց 8:0 հաշվով (տեսանյութ)։
12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Թոսին Ադարաբիոյոն, 13-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Մարկ Գիուն։
18-րդ րոպեին երրորդ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասին։
21-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։
39-րդ րոպեին աչքի ընկավ ուկրաինացի հարձակվող Միխայիլ Մուդրիկը։
41-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Ժոաու Ֆելիշը։
69-րդ եւ 76-րդ րոպեներին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։
«Չելսին» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոան» 28-րդն է։ Փլեյ-օֆֆ են դուրս գալիս առաջին 24 թիմերը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live