Վրաստանի ընդդիմության առաջնորդները եւ նրանց կողմնակիցները երթի են դուրս եկել Թբիլիսիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ընդդիմության առաջնորդները եւ նրանց կողմնակիցները երթի են դուրս եկել Թբիլիսիում, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։ Ընդդիմության առաջնորդները եւ նրանց կողմնակիցները երթով գնում են մետրոյի «Համալսարան» եւ «Մարջանիշվիլի» կայարաններից։ Նրանց պահանջն է՝ նոր ընտրություններ անցկացնել։
Հանրահավաքի մասնակիցների մի մասն ուղղվել է դեպի երկրի նախագահի նստավայր, իսկ հետո երթը շարունակել դեպի ֆիլհարմոնիա։ Բողոքի ցույցի մասնակիցների կարծիքով՝ քաղաքացիները պետք է միանան իրենց։
Նրանք նաեւ ասում են, որ գլխավոր բողոքը պետք է տեղի ունենա այն օրը, երբ Վրաստանի ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները եւ կգումարվի խորհրդարանի առաջին նիստը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live