Գեղարքունիքում վարորդը մեքենայով գլորվել է ձորակը․ զինծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սլավիկ Ա․-ն և 21-ամյա Ալիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



