Շվեդիան և Բրազիլիան պայմանավորվել են ռազմական և բեռնատար ինքնաթիռների մատակարարման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիան և Բրազիլիան շաբաթ օրը ավիացիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունների համաձայնագիր են ստորագրել, որով Բրազիլիան պատրաստվում է գնել SAAB կործանիչներ, իսկ Շվեդիան՝ Embraer բեռնատար ինքնաթիռներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարությանը:
2010 թվականին Բրազիլիան պայմանագիր է կնքել շվեդական Saab պաշտպանական ընկերության հետ՝ 36 հատ JAS 39 Gripen ինքնաթիռ գնելու մասին։ Saab-ը և բրազիլական Embraer-ը սկսել են JAS ինքնաթիռների համատեղ արտադրությունը Բրազիլիայում:
«Այժմ Բրազիլիան հայտարարում է, որ նախատեսում է 25%-ով երկարաձգել JAS 39 Gripen ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



