Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիմնվելով տեղահանված արցախահայերի հետ զրույցերի, բաց աղբյուրներից ստացված տեղեկության և ամիսներ տևած ուսումնասիրությունների վրա՝  «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» փաստահավաք  զեկույցի հեղինակները եզրակացրել են՝ արցախահայության հետ պատահածը էթնիկ զտում է, հրահրողներն ու իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։  Զեկույցը պատրաստման գործընթացում ներգրավված են եղել Freedom House-ը, «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը (IPHR), միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է զեկույցի համահեղինակ կազմակերպություններից մեկի՝ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլիի հետ։  

Պապուաշվիլին, անդրադառնալով զեկույցի պատրաստման ընթացքին, արված հետևություններին և իրենց հաջորդ քայլերին՝ նշել է, որ պատրաստվում են ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ 

Սիմոն Պապուաշվիլին մանրամասն ներկայացրել է այն գործիքակազմը, որով հնարավոր է միջազգային արդարադատության համակարգում Ադրբեջանի ղեկավարի և արցախահայության դեմ իրականացված ոճիրներում մասնակցություն ունեցած հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ 

-Freedom House-ի և մի շարք այլ կառույցների հետ համագործակցությամբ Ձեր կազմակերպությունը փաստահավաք զեկույց է պատրաստել։  Ինչպե՞ս և ինչու կյանքի կոչվեց «Ի՞նչու ԼՂ-ում հայեր չկան» զեկույցը։ 

-Ես ներկայացնում եմ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) միջազգային հասարակական կազմակերպությունը, որի կենտրոնակայանը Բրյուսելում է։ Մենք ունենք տարածաշրջանային գրասենյակներ Վրաստանում և Ուկրաինայում: Աշխատում ենք Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հետևաբար, սա մեր թիրախային տարածաշրջանն է, և որպես կազմակերպություն՝ մեր մանդատն է աջակցել տեղական իրավապաշտպան խմբերի և կազմակերպությունների գործունեությանը: Վաղուց հաստատված գործընկերություններ ունենք Հայաստանի քաղհասարակության մի քանի առաջատար կազմակերպությունների հետ, որոնց հետ աշխատում ենք ավելի քան մեկ տասնամյակ: 

Մեզ խնդրել են իրականացնել մի ծրագիր, որը կհետաքննի 2020 թվականի պատերազմի համատեքստում կատարված միջազգային հանցագործությունները, ինչը մենք արեցինք։ Մենք հետևում էինք հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակին և ժամանակ առ ժամանակ հավաքագրում հրադադարի ընթացքում տեղի ունեցած լայնածավալ բախումների փաստեր։ 2022 թվականի հոկտեմբերին կազմակերպեցինք փաստահավաք առաքելություն ՝ փաստելու 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի սահմաններում իրականացված հանցագործությունները: Այնուհետև հետևում էինք Լաչինի միջանցքի շրջափակման ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա: Երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ զավթումն (խմբ․ Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական կողմից, մեր հայ գործընկերները դիմեցին մեզ և խնդրեցին օգնել իրենց հետաքննել, թե ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման առումով։ Մեր գործընկերների հետ օգնեցինք նրանց մեթոդաբանություն մշակել հարկադիր տեղահանումների կամ էթնիկ զտումների հետաքննության համար: Նաև օգնել ենք վերապատրաստել Հայաստանի քաղաքացիական հասարակության մոտ 25 ներկայացուցիչների, որոնք անցյալ տարվա նոյեմբերից աշխատում էին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հարցազրույցներ վարելու համար: 

Շուրջ 6 կազմակերպություններ ներգրավված էին այս փաստահավաք նախագծում, այդ թվում՝ մեր կազմակերպությունը, Freedom House-ը և միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ: Ավելի քան 300 հարցազրույց է արվել Արցախից տեղահանվածների հետ։ Սրան զուգահեռ, նաև բաց աղբյուրներից տեղեկատվություն ենք հավաքել, ավելի կոնկրետ՝ տեղեկատվություն Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին՝ արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Նաև հավաքագրում ենք այն, ինչ մենք անվանում ենք կապի ապացույց (խմբ․ linkage evidence-ապացույցներ, որոնք ցույց են տալիս հանցագործությունն անմիջականորեն իրականացնողների և կասկածյալների կապը): Դա մեզ օգնում է պարզել, թե որ ադրբեջանական ստորաբաժանումներն են ներգրավված եղել տարբեր ժամանակներում, որոնք մենք ուսումնասիրել ենք՝ հասկանալու նրանց ընդհանուր կառուցվածքը և անելու այն, ինչ մենք՝ իրավաբաններս անվանում ենք վերագրում, հանցագործությունների վերագրում կոնկրետ անձանց։ Հիմնվելով մեր հետազոտած ապացույցների վրա՝ կարող ենք եզրակացնել, որ խնդրո առարկա իրադարձությունները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ խաղաղ բնակչության հնարավոր տեղահանում։ 

-Զեկույցն արցախահայության հետ պատահածն անվանում է էթնիկ զտում և հարցը դիտարկում իրավական շրջանակում, մասնավորապես միջազգային քրեական, մարդու և հումանիտար իրավունքների տեսանկյունից։ Որո՞նք են այն եզրակացություններ, որոնց հանգել եք՝ այս զեկույցը պատրաստելիս։  

-Մենք արձանագրել ենք մարդու իրավունքների մի քանի համակարգված և կոպիտ խախտումներ և միջազգային հանցագործություններ՝ ներառյալ արտադատականսպանությունները, խոշտանգումները կամ տեղահանման հանցագործությունները՝ տեղահանում, մշակութային օբյեկտների և գույքի ոչնչացում: Սրանք այն հիմնական հանցագործություններն էին, որոնք արձանագրել ենք: Կարևոր է նշել, որ այդ հանցագործությունները եղել են համատարած, համակարգված և Ադրբեջանի պետական քաղաքականության մաս, որը նպատակ ուներ մաքրել ամբողջ տարածքը էթնիկ հայերից։  

Մեր հետաքննությունը կենտրոնացած չէր միայն սեպտեմբերի 19-ին կամ դրան հաջորդող օրերին տեղի ունեցածի վրա, այլ նաև հաշվի ենք առել, թե ինչպես են հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները և բազմաթիվ միջադեպերը 2020, 2021 և 2022 թվականների ընթացքում ազդել Արցախի բնակչության անվտանգության զգացման վրա։ 

Եթե դուք, օրինակ, նայեք Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների տարրերին, ապա դա խոսում է հարկադրական միջավայրի ստեղծման մասին: Այսպիսով, հիմնվելով մեր ունեցած ապացույցների և տեղահանվածների հետ ունեցած հարյուրավոր երկխոսությունների վրա՝ մենք հստակ տեսանք, որ 2020 թվականից ի վեր Արցախում գտնվող մարդիկ իրենց ապահով չեն զգացել, և նրանց անապահովության զգացումը բազմաթիվ բռնությունների հետևանք է, ինչն ազդել է նրանց առօրյայի վրա՝ հատկապես շրջափակման ժամանակ։ Ամեն ինչ՝ դեղորայքի բացակայությունից մինչև մեկուսացման զգացում, նպաստեց այդ զգացմանը, իսկ հետո փաստացի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերին, ըստ էության, այլ ընտրություն չթողեցին, քան փախչելը։ Եվ հետո մենք նաև ուսումնասիրեցինք, թե ինչպես է տեղի ունեցել տեղահանման այս գործընթացը և ինչպես է այն ազդել մարդկանց վրա: Մեր եզրակացությունն այն է, որ իսկապես գործ ունենք էթնիկ զտումների հետ:  

-Երբ խոսում ենք Էթնիկ զտումների մասին, անկասկած հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվությունը։ Զեկույցը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ծրագրավորված կերպով և մտադրված հայաթափել է Լեռնային Ղարաբաղը։ Ո՞րն է այն գործիքակազմը, որով կարելի է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ 

-Երբ մենք նախագծում էինք այս զեկույցը կամ փաստահավաք նախագիծը, պատճառներից մեկը, թե ինչու դա արեցինք, պատմական հիշողություն ստեղծելն էր, բայց դա չէր առաջնային նպատակը: Ցանկանում էինք նաև նախաձեռնել և ներգրավել որոշակի իրավական ռազմավարություններ, որոնք կարող են օգնել մեզ լցնել անպատժելիության բացը, ինչպես նաև ստեղծագործ ուղիներ գտնել՝ հեշտացնելու արդարադատության հասանելիությունը էթնիկ հայերի համար, որոնք հարկադրված են եղել լքել իրենց հողը, ինչպես նաև հեշտացնել հատուցումները։ Այդ նպատակով բացահայտել ենք մի շարք իրավական գործիքներ և մեխանիզմներ: 

Այդպիսի գործիքներից մեկը ՄԻԵԴ-ն է: Այնուամենայնիվ, մեր կազմակերպությունը ներգրավված չէ դրանում, քանի որ շատ հմուտ հայկական կազմակերպություններ աշխատում են Եվրոպական դատարանում դատական գործեր հարուցելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը ևս Եվրոպական դատարաններում գործ է հարուցել ընդդեմ Ադրբեջանի: Բայց մենք ավելի շատ կենտրոնանում ենք անհատական քրեական պատասխանատվության վրա՝ հենվելով Միջազգային քրեական դատարանի վրա։ Այդ նպատակով դիտարկում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև՝ հաշվի առնելով, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը: Այսպիսով, ներկայում գտնվում ենք այսպես կոչված 15-րդ հոդվածի շրջանակներում Միջազգային քրեական դատարանի համար հաղորդագրությունների նախապատրաստման փուլում, որոնցից մեկը վերաբերելու է հրադադարի բազմաթիվ խախտումներին, որոնք ուղեկցվել են Ադրբեջանի կողմից հենց Հայաստանում իրականացված ռազմական հանցագործություններով, իսկ հետո՝ մեր երկրորդ հաղորդակցությունը կենտրոնանալու է բռնի տեղահանությունների կամ էթնիկ զտումների վրա, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից: Մտադիր ենք Միջազգային քրեական դատարանի դատախազին ցույց տալ, որ այս հանցագործությունները, որոնք մենք հետաքննել ենք՝ գտնվում են այս դատարանի իրավասության շրջանակներում, և որ արդարադատության շահերից է բխում հետաքննություն սկսելը և պատասխանատվության ենթարկելն այն անձանց, ովքեր պատասխանատու են այս հանցագործությունների համար՝ հաշվի առնելով դրանց ծանրությունն ու մասշտաբները: Որպեսզի դա տեղի ունենա, ինչպես նաև հնարավորությունները կամ հավանականությունը մեծացնելու համար, որ Դատարանը իսկապես հետաքննի, մենք նաև հաղորդակցության մեջ ենք տարբեր երկրների հետ, որոնք Հռոմի կանոնադրության կողմ են։ Խոսքը հիմնականում եվրոպական երկրների մասին է, բայց ոչ միայն, որպեսզի խրախուսենք նրանց կատարել այսպես կոչված «Մասնակից պետությունների ուղղորդում», որը Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննություն սկսելու ուղիներից մեկն է: Օրինակ, դա արվել է ավելի քան 40 երկրների կողմից 2022 թվականի սկզբին, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ։ Դա այժմ կարող է կյանքի կոչվել մեկ կամ մի քանի երկրների կողմից, որոնք շահագրգռված են աջակցել անպատժելիության բացը լրացնելու մեր գործին: 

Մեկ այլ գործիք, որը մենք դիտարկում ենք, այսպես կոչված «Համընդհանուր իրավասության դատավարությունն» է. ի՞նչ է նշանակում «համընդհանուր իրավասություն»: Դա իրավական հայեցակարգ է, որի համաձայն՝ երկիրը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել անձին՝ չնայած տվյալ անձի ազգությանը կամ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է կատարվել հանցագործությունը: Գաղափարն այն է, որ որոշ հանցագործություններ իրենց բնույթով այնքան լուրջ են, որ քաղաքակիրթ երկրների պարտավորությունն է հետապնդել այդ հանցագործությունը կատարողներին։ Սա իրավական հայեցակարգ է, որը բավականին լավ մշակված է և գոյություն ունի արդեն տասնամյակներ շարունակ, և եվրոպական երկրների մեծ մասն, իրենց քրեական օրենսդրության համաձայն, հնարավորություն ունեն հետաքննություն սկսել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Սովորաբար դրանք պատերազմական հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություններ կամ ցեղասպանության հանցագործություններ, ինչպես նաև խոշտանգումների և բռնի անհետացման հանցագործություններ, որոնք ենթակա են համընդհանուր իրավասության դատավարության: Քանի որ մենք ավելի շատ ապացույցներ ենք հավաքում այն հանցագործների մասին, որոնք կարող ենք կապված լինել մեր հետաքննած հանցագործությունների հետ, մենք մտադիր ենք այս հանցագործների դեմ գործեր հարուցել եվրոպական տարբեր երկրներում: Մեր թիրախները կլինեն Ադրբեջանի ղեկավարը, ինչպես նաև Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կամ ում մենք կարող ենք կապել խնդրո առարկա հանցագործությունների հետ, և ովքեր ներգրավված են եղել այդ հանցագործությունների մտահղացման, պատվիրելու կամ իրականացնելու մեջ: Համընդհանուր իրավասությունը կարող է օգտագործվել նաև զոհերին փոխհատուցման հնարավորություն տալու համար: Ինչպես հավանաբար գիտեք, Ադրբեջանի կոռումպացված քաղաքական վերնախավը գողացված գումարները հիմնականում ներդնում է իրենց համար անվտանգ համարվող իրավասություններում, որոնք հիմնականում եվրոպական իրավասություններ են, ուստի այդ գումարները պահվում են տարբեր տեսակի ակտիվներում՝ այդ թվում գույքի, բայց նաև ընկերության բաժնետոմսերի և այլ հոլդինգների տեսքով: Մենք այժմ քարտեզագրման գործընթացում ենք, թե որտեղ կարող են լինել այդ ակտիվները և մտադիր ենք բազմաթիվ քրեական գործեր հարուցել եվրոպական տարբեր իրավասություններում, որտեղ հուսով ենք, որ մեղավորները կդատապարտվեն, ինչպես նաև հուսով ենք, որ զոհերը կարող են փոխհատուցվել այս հաշիվների և ակտիվների միջոցով: 

Երրորդ իրավական մեխանիզմը, որը մտադիր ենք հետապնդել, նպատակաուղղված պատժամիջոցներն են։ ԱՄՆ-ում դա կարող է լինել Մագնիտսկու գլոբալ ակտը, ԵՄ-ում՝ Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը: Մեծ Բրիտանիան ունի իր պատժամիջոցների ռեժիմը։ Երբ ավարտենք մեր ապացույցների փաթեթները, կխնդրենք այս տարբեր երկրներին կամ երկրների միություններին պատժել մեր բացահայտած հանցագործներին: Մենք օգտագործում ենք բոլոր առկա իրավական և գրեթե իրավական ուղիները` պատասխանատվություն փնտրելու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների համար: Հուսով ենք, որ այդ ռազմավարություններից մեկը կամ մի քանիսը կտան իրենց արդյունքները, և արդյունքները կլինեն իրերն իրենց անունով կոչելը, հանցագործներին բացահայտելը և այնուհետև զոհերի փոխհատուցումը հեշտացնելը:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԻ՞նչ է առաջարկում Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար #ՀԻՄԱ. Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին