Ամստերդամում ոստիկանությունը ներխուժել է օպերային երգչի բնակարան` նրա երգը ճիչ համարելով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմստերդամում ոստիկանները ներխուժել են օպերային երգչի բնակարան` նրա երգելը որպես ճիչ ընդունելով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է NL Times-ը: Արտիստի անունը չի նշվում: Երգչի հարևանը համարել է, թե նա դարձել է ընտանեկան բռնության զոհ և ոստիկանությանը պատմել է սարսափելի ճիչի մասին: Իր հերթին ոս տիկանությունը տեղում լսել է ճիչեր, իսկ երգիչը դռանը չի մոտեցել, մինչև դուռը չեն ջարդել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` պարզվել է, որ երգիչը տանը միայնակ է եղել, և ականջակալներով օպերա է լսել ու երգել: Ոստիկանությունը, հարևանը և երգիչը հումորով են ընդունել պատահարը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



