Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուշադրություն վարորդներին. մինչ օրս մենք սխալ ենք վարվել` մի «տաքացրեք» մեքենայի շարժիչը կանգնած վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թվում է թե դա անում են բոլորը` միացնում են մեքենայի շարժիչը եւ նստում մեքենայի մեջ տեղից չշարժվելով մինչեւ չտաքանա շարժիչը:

Եթե դուք նրանցից մեկն եք, ով կարծում է որ դա ճիշտ է, ապա անպայման կարդացեք այս հոդվածը:

Հավանական է, որ դուք դա անում եք որպեսզի խնայեք շարժիչը: Բայց իրականում դարձել եք առասպելի զոհ, որը իրականում ավելի շատ վնաս է բերում քան օգուտ:

Business Insider-ը հարցազրույց է վերցրել նախկին դրագռեյսեր Սթիվեն Կյատտիից, ով Վիսկոնսինա-Մեդիսոնա համալսարանում ունի ինժեներական դոկտորական աշխատանք մեքենան ձմռանը տաքացնելու թեմայով:

Վերջին 26 տարիներին Կյատտին ուսումնասիրում է  ներքին այրման շարժիչները , որոնք այրում են հեղուկ վառելիք էներգիա ստանալու համար:

Եթե կարճ, ապա մասնագետի եզրակացությունը հետեւյալն է:

Մեքենայի շարժիչի աշխատանքը կանգնած վիճակում ոչ միայն ստիպում է Ձեզ ծախսել ավելորդ վառելիք, այլեւ վնասում է շարժիչին:

Որովհետեւ երբ շարժիչը աշխատում է իսկ մեքենան կանգնած է, սառած յուղը չի հասցնում ժամանակին հասնել մխոցներին: Արդյունքում տեղի է ունենում թույլատրելի ծանրաբեռնվածության գերազանցում:

Ինչպես է դա աշխատում

Նորմալ պայմաններում ձեր մեքենայի շարժիչը աշխատում է օդի եւ գոլորշացած վառելիքի խառնուրդով: Օրինակ վերցնենք բանզինը:  Խառնուրդը հասնում է մխոցներին, պորշինը սեղմում է նրան եւ առաջացնում միկրո-պայթյուն, որը եւ առաջացնում է էներգիա շարժիչի համար:

Բայց երբ դրսում ցուրտ է, բենզինը վատ է գոլորշիանում: Սկզբում ձեր մեքենան փոխհատուցում է դա, ավելացնելով խառնուրդում ավելի շատ բենզին, դրա համար շարժիչը աշխատում է բարձր պտույտներով: Եւ հենց այստեղ առաջանում են խնդիրներ:

Ահա շարժանկար որը ցույց է տալիս մեքենայի շարժիչի մխոցների աշխատանքը էներգիա ստանալու համար:

"Խնդիրը կայանում է նրանում, որ երբ այրման խցիկում հայտնվում է ավելի շատ վառելիք, նրա մի մասը մնում է մխոցի պատերին - պատմում է Կյատտին: Բենզինը շատ լավ լուծիչ է եւ այն մաքրում է մխոցի պատերի քսուկային նյութերը երբ միացնում եք շարժիչը ցուրտ օրերին: Հատկապես դա կարեւոր է, երբ մեքենան երկար ժամանակ կանգնել է եւ շարժիչը չի միացվել:"

Հիմա ավելի պարզ: Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ցրտին յուղը խտանում է: Արդյունքում հանգույցները աշխատում են չոր վիճակում, մեխանիկական դետալները ավելի արագ են մաշվում քան սովորական պայմաններում:

Բայց որ դեպքում շարժիչը կտաքանա ավելի շուտ, երբ շարժման ընթացքում թե՞ կանգնած վիճակում:

Եզրակացություն: Հակառակ տարածված կարծիքի, մեքենայի շարժիչի աշխատանքը կանգնած վիճակում չի երկարացնում նրա կյանքը այլ ընդհակառակը կարճացնում է:

Իմիջայլոց դրա մասին են խոսում նաեւ ավտոարտադրողները, նրանցից ոչ մեկ խորհուրդ չի տալիս տաքացնել շարժիչը կանգնած վիճակում:

Եթե ձեր մեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է, ապա տաքացնել պետք է եւ իրեն: Անկասկած միակ տարբերակը դանդաղ ընթանալն է եւ արագության ոտնակի թույլ կառավարելը: Դրա համար կպահանջվի մի քանի տասնյակ վարկյաններ, սովորաբար հենց այդքան է հարկավոր բակից դուրս գալու համար:

Պարզ լուծում

Այն բանից հետո, երբ Ձեր մեքենայի շարժիչը կտաքանա մինեչ 4.4 աստիճան ըստ ցելսիուսի, պտույտները կսկսեն ընկնել: Դուք կտեսնեք դա տահոմետրի ցուցիչից: Դրա հետ մեկտեղ դուք կնկատեք, որ մեքենայի սրահը սկսում է մտնել տաք օդ: Բայց մի խառնեք ռադիատորի տաքությունը շարժիչի տաքության հետ:

Այնպես որ ամենաարագ եւ լավ միջոցը մեքենայի տաքացնելու համար սպասել 30-60 վարկյան ինչ դուք միացրել եք շարժիչը եւ դանդաղ սկսել ընթացքը: Բայց կարելի է ընդհանրապես չսպասել: 

Ամենակարեւորը, որ առաջին րոպեններին այդ ընթացքում ակտիվ չսեղմել արագության ոտնակին:

"Եղեք նուրբ մեքենայի հետ առաջին 5-15 րոպեներին. Քանզի դուք կազատեք շարժիչին ավելորդ ստրեսից". խորհուրդ է տալիս մասնագետը:

Գումարած դրան դա շահավետ չէ: Ոչ բավարար տաքացած շարժիչը ծախսում է առնվազն 12% ավել վառելիք քան սովորական պայմաններում: Երբ դուք ուժեղ սեղմում եք արագության ոտնակին անմիջապես ճանապարհ դուրս գալուց, ապա ծախսում եք ավելորդ վառելիք եւ չեք ստանում ոչ մի օգուտ հավաստիացնում է մասնագետը:

Առասպելի արմատները

Որոշ առասպելներ բավական արդիական են եւ սա էլ բացառություն չէ: Դրա հիմնական պատճառը դարձավ այն դարաշրջանը, երբ բենզինով շարժիչները եղել են կարբյուրատորային:

Բայց դեռ 1980-ականներին սկսեցին օգտագործել վառելիքի ներարկման էլեկտրոնային մեխանիզմը:

Բան այն է, որ էլեկտրոնային ներարկումը  ինքն է կարգարվում օդի եւ վառելիքի խառնուրդի կառուցվածը, որը պետք է հայտնվի մխոցների մեջ: Կարբյուրատորը այդպես անել չեր կարողանում, նրանում չկար հատուկ ցուցիչ դրա համար:

Բայց քանի որ կարբուրյատորով մեքենաներ այլեւս չեն արտադրվում, ուստի կանգնած վիճակում մեքենայի շարժիչը միացնելու կարիք չկա:

Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան