Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սիլվա Հակոբյանի նշանածի՝ Դավթի բացահայտումներն իրենց հարաբերությունների ու սպասվելիք հարսանիքի մասին

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը մշտապես փորձում է փակ պահել անձնական կյանքի մանրամասները։ Դա նրա և նշանածի՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանի որոշումն է։ Այնուամենայնիվ, BlogNews-ին հաջողվեց հայտնիների կողակիցների հետ հարցազրույցների շրջանակներում այս անգամ խոսել Սիլվայի նշանածի՝ Դավթի հետ։

Արդեն երկուսուկես տարի է՝ նրանք միասին են։ Նախորդ տարվա սեպտեմբերին զույգը նշանադրվել է։ Ինչ վերաբերում է հարսանիքին՝ նրանք չեն շտապում։ «Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել։ Ոչինչ չենք ծրագրում, ինչպես նշանդրեքը որոշեցինք և  շատ կարճ ժամանակահատվածում արեցինք, նույն կերպ էլ հարսանիքը կլինի»,- ասաց Դավիթն ու հավելեց, որ երկրպագուներից գաղտնի չեն ամուսնանա, BlogNews-ը կլուսաբանի նրանց հարսանիքը։)

Թե ինչպես է սկսվել իրենց սիրավեպը, Դավիթը նախընտրում է գաղտնի պահել։ Զույգը գործի բերումով է ծանոթացել, սակայն երկարատև գործնական շփում, որպես այդպիսին, նրանք չեն ունեցել։

«Ես ու Սիլվան ամեն հարցում շատ լավ ենք հասկանում իրար։ Ես հենց այդպիսին եմ պատկերացրել իմ  կողակցին։ Ինձ համար ամենակարևորը Սիլվայի մարդ տեսակն է. նա ճիշտ դաստիարակություն ստացած, ճիշտ ընտանիքից դուրս եկած մարդ է»,- ասաց երգչուհու նշանածը։

Սիլվան հայկական շոու բիզնեսի այն եզակի երգչուհիներից է, ում բարոյականությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Դավիթը դեմ չէ սիրելիի կարիերային։ «Ես երբեք դեմ չեմ եղել նրա գործունեությանը, քանի որ ինքս էլ նույն ոլորտից եմ, զբաղվում եմ պրոդյուսինգով։ Երբեք չեմ էլ մտածի նրան խոչընդոտելու մասին,- ասաց Դավիթն ու հավելեց,- նրա զբաղվածությունը երբեք չի խանգարել մեր հարաբերություններին։ Ինքս էլ բավականին զբաղված եմ լինում, ամսվա ընթացքում 2-3 անգամ մեկնում եմ Հայաստանից։ Իհարկե, կարոտում ենք միմյանց, սակայն դա չի խանգարում մեր հարաբերություններին։ Ամուսնությունից հետո գուցե ծրագրերը մի մի քիչ այլ լինեն, սակայն չեմ ուզում շտապել և խոսել այդ մասին»։

Ըստ Դավթի՝ ինքն ու Սիլվան ռոմանտիկ զույգ են և հաճախ են իրար անակնկալներ մատուցում, սակայն նախընտրում են չբարձրաձանել դրանց մասին։ Սիրահարների համատեղ ժամանցի սիրելի տարբերակներից մեկը կինո գնալն է։ Դավթի խոսքով՝ հանրային վայրերում լինելուց չեն խուսափում։

Ինչ վերաբերում է իրենց անձնական կյանքի մասին անընդհատ քննարկումներին՝  Դավիթն ասաց, որ որքան էլ փորձում են շրջանցել դրանք, ոչ միշտ է ստացվում. «Փորձում ենք անտեսել, սակայն ամեն դեպքում մի փոքր նեղվում ենք, երբ որոշ տգետների պատճառով սուտ լուրեր են տարածվում, անիմաստ խոսակցություններ են լինում»։

    

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու