Հրդեհ՝ Երևանի տներից մեկում․ կրակի տարածումը կանխվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ոսկանյան փողոցի թիվ 109 տանը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները։ Կրակի տարածումը կանխվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է տանտիրոջ ինքնությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



