Արսենյանը շնորհակալություն է հայտնել Ռուսական երկաթուղիներից ՀՀ-ում աղետի ժամանակ աջակցության համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ Հայաստանում աղետալի ջրհեղեղի հետեւանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նոյեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը պետական պարգևը հանձնել է Օլեգ Բելոզերովին: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը ՀՀ լիազոր դեսպանը ջերմորեն շնորհակալություն է հայտնել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար կազմին ցուցաբերած աջակցության համար: Նա նաև նշել է․ «Մենք գնահատում ենք ռուս մասնագետների մասնակցությունը նման կարևոր գործում»։
Հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live