«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող
ԲԼՈԳՍիրելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ լրացավ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը։ Մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող։ Մրցույթի անցկացման հանձնաժողովը առաջիկա օրերին կապ կհաստատի բոլոր հայտատուների հետ՝ հարցազրույց անկացնելու նպատակով։ Հարցազրույցի արդյունքով հաղթող է ճանաչվելու մինչև 20 ուսանող։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը խթանող միջոցառումների իրականացումը շարունակական բնույթ է կրելու։
«ՀԱՅԱՔՎԵ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



