Վենեսուելան դատապարտել է Իսրայելի հարվածները Դամասկոսի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելան խստորեն դատապարտում է իսրայելական հարձակումը Սիրիայի մայրաքաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել 16-ը։ Այս մասին ասվում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է 2024 թվականի նոյեմբերի 14-ին Սիրիայի մայրաքաղաքի վրա սիոնիստական խմբավորման կողմից իրականացված օդային հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 16-ը, այդ թվում՝ կանայք և երեխաներ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Տուժել են նաև կառավարության գրասենյակները և դիվանագիտական ներկայացուցչությունները, իսկ Դամասկոսում Վենեսուելայի դեսպանի պաշտոնական նստավայրը նյութական վնաս է կրել։
«Իսրայելի այս նոր ահաբեկչությունը երկրների ինքնիշխանության հերթական սիստեմատիկ խախտումն է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար»,-ասվում է փաստաթղթում։