ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Աբխազիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ-ն ստիպված է խորհուրդ տալ Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Աբխազիա ուղևորություններից, այդ թվում՝ զբոսաշրջային, ասել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «RBC»–ն։
Աբխազիայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և այն, անկախ դրա արդյունքից, դանդաղեցնում է երկրի զարգացումը, ընդգծել է նա։
«Ռուսական կողմը, չմիջամտելով Աբխազիայի ներքին գործընթացներին, ակնկալում է, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է խստորեն պահպանվեն Աբխազիայի օրենքները, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանման առումով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



