Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը և որպես խափանման միջոց է կիրառել կալանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից:
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։
Ըստ քրեական վարույթի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման համար մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: Վարույթով անցնում է հինգ մեղադրյալ, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին: