Աբխազիայում ընդդիմությունը հայտնել է, թե որ դեպքում դուրս կգա նախագահի նստավայրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱկցիայի մասնակիցները կմնան Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի նստավայրում, քանի դեռ նրա հրաժարականի մասին չի հայտարարվել։ Այս մասին, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Լևան Միկաան։
Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանում պետք է տեղի ունենար նիստ, որին պատգամավորները պետք է քննարկեին Ռուսաստանի Դաշնության հետ հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Ընդդիմությունը համարել է, որ այս համաձայնագիրը չի համապատասխանում տեղի բնակիչների շահերին և բողոքի ակցիա է կազմակերպել մի քանի հազար մարդու մասնակցությամբ։
Խորհրդարանականներն ի վերջո չեղարկել են նիստը, սակայն ցուցարարներին այս որոշումը չի բավարարել. նրանք ցանկանում են, որ պատգամավորները քննարկեն հարցը և դեմ քվեարկեն համաձայնագրի վավերացմանը։