Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղական վայրերի զարգացմանը հիմնականում խոչընդոտում են հողերի մասնատվածությունը, գյուղացիների աղքատ վիճակը և երկրում իշխանությունների կողմից իրականացվող ոչ արդյունավետ ագրարային քաղաքականությունը: 2010 թվականի նոյեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1476-Ն որոշումով հաստատվել է «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին», որով մասնավորապես նախատեսվում էր գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցություն: Իսկ 2018 թ. ապրիլի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի N92- Ա հրամանով հաստատվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիրը», որով, մասնավորապես, նախատեսված է իրականացնել ուսուցման, խորհրդատվության, տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովում՝ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ կոոպերատիվի կարևորության, սկզբունքների, առավելությունների և առանձնահատկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտի վերաբերյալ, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցություն, հողերի բարելավման, բնագավառում միջոցառումների ֆինանսավորում:
 
Հայաստանում գյուղական աղքատությունը առավել տարածված է հեռավոր լեռնային և նախալեռնային գյուղական համայնքներում, որոնցում ապրող աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիները հայտնվել են անօգնական, միայնակ վիճակում, իշխանությունների կողմից հիմնականում մոռացության են մատնված, չեն օգտվել և անգամ տեղյակ էլ չեն մեր երկրում իրականացված և իրականացվող պետական տարբեր գյուղատնտեսական ծրագրերից: Այնինչ, գյուղական կոոպերացիան առաջին հերթին պետք է իրականացվեր այդ գյուղերում: Սակայն նրանցից շատերը տեղյակ չեն ո՛չ կառավարության վերոնշյալ որոշումից, ո՛չ էլ նախարարի վերոնշյալ հրամանից: Նրանց համար չի իրականացվել անհրաժեշտ խորհրդատվության, ուսուցման, տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովում՝ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ կոոպերատիվի կարևորության, սկզբունքների, առավելությունների և առանձնահատկությունների վերաբերյալ, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցություն, հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորում, կոոպերատիվների կարևորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացում:
 
Այդ աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց ծախսերը և հոգսը կրճատելու համար անհրաժեշտ և նպատակահարմար է գյուղատնտեսական արտադրության մեջ ներդնել գյուղատնտեսական արտադրական կոոպերացիայի այնպիսի մոդել, որի դեպքում գյուղացիները կամավորության հիմունքներով կմիավորվեն, կմիավորեն նաև իրենց մշակելի հողակտորները՝ դրանք դարձնելով մեծ հողակտոր, միասին կկազմակերպեն այդ հողակտորի համատեղ մշակությունը, բերքի իրացումը և ստացված եկամուտի բաժանումը։
 
Գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների ներդրումով կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ, կնվազի աղքատությունը գյուղերում և կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը, անկախ գյուղացիների ֆինանսա– տնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքները ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, գյուղական բնակավայրերում կավելանա զբաղածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման և զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
 
Հարց է առաջանում՝ ինչու՞ իշխանությունները չեն ցանկացել և չեն ցանկանում օգնել աղքատ գյուղացուն, որպեսզի գյուղական աղքատությունը նվազի, վերանա: Նշեմ, որ գյուղական կոոպերացիայի անհրաժեշտության և հրատապության հարցը բազմիցս բարձրացրել եմ իշխանությունների առաջ՝ տարբեր միջոցառումների, քննարկումների ժամանակ, գյուղնախարարության կոլեգիայի նիստերում, ԶԼՄ – ներով առաջարկել եմ լուծումներ, բայց «սայլը տեղից չի շարժվել», այսինքն՝ չեն ցանկացել օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն: Աղքատ գյուղացու համար ոչինչ չասող բառեր են գրված նաև էկոնոմիկայի նախարարության ներկայիս «ՀՀ -ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում, սակայն ոչ մի կոնկրետ արդյունք: Իսկ ամենավատը այն է, որ իշխանությունները որոշ գյուղացիների ուղեղների մեջ մտցրել են «ապագա կա» դատարկ, պոպուլիստական լոզունգը:
 
ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Այն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասինԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար «Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԳալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից