Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունների պաշտոնավարման ավելի քան վեց տարվա յուրաքանչյուր օրը ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես գիտության, մշակույթի ու կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն։ Ավելին, տպավորություն է, որ նրանք ատում են այդ ոլորտները: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլփաշինյաններն» անընդհատ փորձում են ցույց տալ, թե հակառակն է, թե իրենք մտահոգված են այս ոլորտներում առկա իրավիճակով, իրականում դա ընդամենը պարզ պոպուլիզմ է։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Փաշինյանն իրեն փիառ էր անում, թե ինչ գրքեր է կարդալու, կամ նույնիսկ դուրս էր գալիս փողոց ու պատահական անցորդներին գրքեր էր նվիրում։ Ու ավելի շատ ոչ թե գրքերն էին ներկայացվում, այլ փորձում էր ուշադրություն ապահովել իր անձի վրա։ Գրախանութներում էլ, իհարկե, իր գիրքն էր գովազդվում։ Մի որոշ ժամանակ էլ Փաշինյանն իր գրառումներում և «100 փաստերի» մեջ շատ էր կարևորում, որ թանգարաններ այցելություններն ավելացել են։
 
Օրինակ՝ հատուկ ընդգծում էր, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի քան 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։ Ընդ որում, այնպիսի ոճով ու պաթոսով էր ասվում, որ դրանից պետք էր հասկանալ, թե իբր այդ վիճակագրությունը իր ու քպական խանության վարած քաղաքականության արդյունք է։ Իսկ իրականում դա ընդամենը շղարշ էր, քանի որ այցելությունների ավելացումը ոչ մի կերպ իշխանությունների աշխատանքի հետ կապված չէր։ Ընդհանրապես, Փաշինյանն ու իր թիմը երբեք էլ գիտության, կրթության ու մշակույթի նկատմամբ հետաքրքրության սերմանումը չեն դարձրել պետական քաղաքականության մաս։ Դեռ ավելին՝ իրենց պաշտոնավարման շրջանում նրանք միայն քանդել են ու ցույց տվել այս ոլորտների ոչ կարևոր լինելը։
 
Արդյոք պատահակա՞ն էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե գիտնականները «սուրճ խմողներ» են, որոնք օգուտ չեն տալիս, բայց պետությունից աշխատավարձ են ստանում, իսկ հայագիտությամբ զբաղվողներին նա որակում էր որպես «կենաց ասողներ», ու սա այն պարագայում, երբ հայագիտությունն ազգային ինքնության ձևավորման համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Չմոռանանք, որ 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքով քայլողները, որոնք նորմալ կրթություն ու փորձ չունեն, ինչպես նաև ամբողջ օրը սոցցանցերում ցածրակարգ գրառումներ կատարողներն ու սորոսական գրանտակերները, որոնք իրենց «մտքի գիգանտ» են ներկայացնում, մեկ օրում հեքիաթի հերոսի նման կարող են հայտնվել շատ բարձր պաշտոններում, պետության հաշվին բարձր աշխատավարձ, պարգևավճարներ ստանալ ու օգտվել թանկարժեք գործուղումներից և ծառայողական մեքենաներից։
 
Այ, իրենք, ըստ Նիկոլ Փաշինյանի «սուրճ խմողներ» չեն, պարզապես ոչինչ չանելով կամ եղածը քանդելով «ծառայում» են պետությանը։ Ու անգամ նման մարդիկ որոշում են գիտության ու կրթության ապագան, ճակատագրական նշանակություն ունեցող նախագծեր են շրջանառության մեջ դնում, որոնք ոչ միայն փնթի են, այլև, մեծ հաշվով, խնդրահարույց, քանի որ ոչ թե խնդիր են լուծում, այլ խնդիրներ են ստեղծում։ Այդ մարդիկ, որոնք առանցքային ոլորտների պատասխանատու են նշանակվել, նույնիսկ մասնագետների հետ չեն խորհրդակցում իրենց որոշումներն ընդունելիս։ Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող հարցերը կարող են քննարկվել առանց ԳԱԱ ներկայացուցիչների մասնակցության։ Չնայած, իշխանություններն ընդհանրապես ԳԱԱ-ն համարում են անիմաստ կառույց, որը կարելի է ցրել բուհերի վրա։
 
Դե, բուհերը ևս կարելի է ցրել, տանել Երևանի ծայրամաս ու ակադեմիական քաղաք կառուցել, որի արդյունքում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից կմնա ընդամենը 8 բուհ։ Եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, ապա բուհերն ի՞նչ ենք անում, 8 բուհական հաստատությունը դեռ շատ է, ինչքան քիչ, այնքան լավ, չէ՞ որ կրթությունը բացարձակապես չի խրախուսվում։ Հիմա էլ փակվում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը, շուտով մի շարք այլ միավորներ կհետևեն այս ամբիոնի օրինակին։ Սկսել են ամբիոններից, ապա կհասնեն ֆակուլտետներին, հետո բուհերին ու տարբեր գիտական ինստիտուտներին։ Իսկ բուհերի շենքերը կարելի է օգտագործել։ Օլիգարխները կարող են դրանք վերցնել, հյուրանոց դարձնել ու գումար աշխատել։
 
Այս շխանությունների համար ի՞նչն է արժեք, միայն գումարը։ Ու կարևոր էլ չէ, թե ինչի գնով է այդ գումարը ստեղծվում։ Այս տրամաբանության համաձայն, գիտությունն էլ մեզ ընդհանրապես պետք չէ, այսինքն՝ ԳԱԱ-ն կլուծարվի ու եղած գիտական պոտենցիալը կսահմանափակվի 8 բուհի շրջանակում։ Կարևորը իշխանություններն իրենց բիզնես ծրագրերն առաջ կտանեն, ՀՀ ԳԱԱ-ի շրջանակում եղած շենքերն էլ բուհերի շենքերի պես կվաճառեն։ Թերևս նույն ճակատագիրը սպասում է նաև թանգարաններին ու գրադարաններին։ Պատահական չէ, որ Փաշինյանն արդեն սկսել է բողոքել, որ մարդիկ թանգարաններ չեն այցելում, ասում՝ եթե որևէ թանգարան քիչ այցելու ունի, պետք է նայել՝ առհասարակ պե՞տք է այդ թանգարանը, պե՞տք է այն ֆինանսավորել: Ֆինանսների փոխնախարարն էլ, բնականաբար շեֆից հետ չի մնում, հայտարարում է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը:
 
Նաև կոչ են անում թանգարաններին ու դրանց աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը: Բայց մեկը լինի, օրվա իշխանություններին հարց տա, թե որևէ ձևով քարոզե՞լ եք, որ մարդիկ թանգարաններ այցելեն, դրա հիման վրա իրենց մտահորիզոնը զարգացնեն, ընդհանրապես, ի՞նչ եք արել թանգարանային ու գրադարանային ոլորտների համար: Ոչինչ: Հա, Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտոնյաները նշում են, թե թանգարանները պետք է ծածկեն պետբյուջեից տրամադրված միջոցների ծավալը։ Այդ ի՞նչ ներդրում եք իրականացրել թանգարանների վրա, որ հիմա էլ ցանկանում եք դրանք ծածկեն իրենց ծախսերը։ Այնքան խղճուկ բյուջե եք տրամադրում թանգարաններին, որ եթե դրանք չփակվեն, պետք է գոհ լինել։ Չենք զարմանա, որ կարճ ժամանակ անց հերթը հասնի գրադարաններին: Դե, ո՞ւմ են պետք այդ գրքերը։ Ինչքան չկարդացած լինեն մարդիկ, այնքան հեշտ կմանիպուլացվեն ու կդառնան իշխանությունների էլեկտորատը, որոնք հալած յուղի տեղ կընդունեն նիկոլական քարոզչամեքենայի մանիպուլ յացիաները։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից