Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի նախաձեռնությամբ է լույս տեսնում «Սյունյաց երկրի» այս համարը։ Սյունիքի մարզաշխարհի անցյալն ու ներկան հնարավորինս ի մի հավաքելու և ընթերցողի սեղանին դնելու առաջին փորձն է սույն նախաձեռնությունը։ Ուստի և կարող են որոշ թերություններ լինել։ Բացթողումներ առկա են հատկապես 20-րդ հարյուրամյակի սյունիքյան մարզական իրողությունները ներկայացնելու առումով։ Այդ և ավելի վաղ շրջանի տարեգրությունը կարող է երբևէ դառնալ առանձին ուսումնասիրության ու հրապարակման նյութ։ Հնարավորինս ամբողջական է ներկայացվում Սյունիքի մարզաշխարհի ներկա պատկերը։

Մեզ համար դյուրին չէին այս թեմայի ուսումնասիրումը, լրագրողական նյութերի պատրաստումը, քանզի շատ դեպքերում մասնագիտական մոտեցում էր պահանջվում։ Մոտ մեկ տարի համառ աշխատանքից հետո պարզ դարձավ իրողությունը՝ Սյունիքում սպորտային և մարզական ոլորտը մի ամբողջ աշխարհ է, չափազանց հարուստ և հետաքրքիր աշխարհ, որում ընդգրկված են հազարավոր կարող երեխաներ, պատանիներ ու աղջիկներ, շնորհալի մարզիչներ, կազմակերպիչներ, սրտացավ աջակիցներ։ Սյունիքի մարզաշխարհը ներկայացնելուց առաջ խնդիր դրեցինք նախ՝ ծանոթանալ ֆիզկուլտուրայի և սպորտի դրվածքին՝ հանրապետության կտրվածքով, ծանոթանալ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը։ Խնդիրը լուծեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հարցազրույցի միջոցով։ Փոխնախարարի օգնությամբ որոշակիորեն ճշտեցինք ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը Սյունիքին առնչվող մի շարք հարցերում։

Համարի սկզբնամասում ընդհանուր, բայց և համակողմանի պատկերացում ենք տալիս մարզի համայնքներում սպորտային ու մարզական գործի դրվածքի, եղած ռեսուրսների, առկա ներուժի մասին։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում վերստին համոզվեցինք՝ Սյունիքի մարզական կյանքի կազմակերպման գործում անփոխարինելի դեր է խաղում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, ինչն արտացոլված է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հարցազրույցում։

Իսկ թե մարզական ինչ ակտիվ կյանքով է ապրում հանքարդյունաբերական հսկան՝ իմանում ենք ՓԲ ընկերության արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանի զրույցից։

Համարում Սյունիքի մարզաշխարհը ներկայացնում ենք ըստ մարզաձևերի՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, աթլետիկա, բռնցքամարտ, մենապայքարային ձևեր, շախմատ, կարատե, ջրային սպորտ, ծանրամարտ, ըմբշամարտ։

Ներկայացնում ենք մարզիչներին և ոլորտի մանկավարժներին, որոնցով պայմանավորված է Սյունիքի ներկայիս սպորտային առօրյան։

Ներկայացնում ենք մարզադպրոցներն ու մարզահամալիրները, մարզաառողջարարական համալիրները, նաև էջեր Սյունիքի սպորտային տարեգրությունից։

Սպորտի առանձին ձևերի սյունիքյան դրսևորումները ներկայացնելիս պարզորոշ երևում է, թե որքան ակտիվ են սյունեցի մարզիկները միջազգային ու հանրապետական մրցումներում։ Առավել ուրախալի է, որ նրանցից շատերը մեծ սպորտում իրենց անունն են գրանցել՝ և՛ նախկինում, և՛ հիմա։

Նրանցից մի քանիսի անունը կուզենայինք վերստին հիշել։

Ահա՝ Գրիգոր Համբարձումյան (Գիլո), հանրաճանաչ ֆուտբոլիստ, ով կրել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի համազգեստը, Դավիթ Համբարձումյան (ջրացատկորդ, Մոսկովյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն), Արկադի և Սուրեն Ղազարյաններ (Կապանի թեթև աթլետիկայի երախտավորներ), Լևոն Աղասյան (եռացատկորդ, երկու օլիմպիադայի մասնակից), Ալեքս Սահակյան (շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ), Կարեն Սամսոնյան (մարզիչ, միջազգային կարգի մասնագետ, Հայաստանի «Ջեյ Քեյ Էս» ֆեդերացիայի նախագահ), Արտակ Աղաբեկյան (ըմբիշ, Եվրոպայի պատանիների 2024 թ. առաջնության 3-րդ տեղի մրցանակակիր), Աղվան Հակոբյան (վոլեյբոլի մարզիչ, Սիսիանի վոլեյբոլի թիմի ղեկավար, նախկին ԽՍՀՄ վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից)…

Ուրախությամբ նկատեցինք, որ Սյունիքում կան կայացած մարզադպրոցներ, որոնք, առկա խնդիրները լուծելու դեպքում, ավելի լավ կիրականացնեն իրենց առաքելությունն աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության և Սյունիքի մարզական առօրյան ակտիվացնելու ուղղությամբ։

Ահա՝ Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց, Մեղրիի կարատեի դպրոց, Հայաստանի շախմատի ակադեմիայի Մեղրիի և Ագարակի մասնաճյուղեր, Սիսիանի ֆուտբոլի դպրոց, Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց, Սիսիանի շախմատի դպրոց, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց և այդ դպրոցի Սիսիանի մասնաճյուղ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզահամալիր։

Ուրախությամբ նկատեցինք նաև, որ Սյունիքում կան սպորտի բազմաթիվ նվիրյալ մարզիչներ, ովքեր իրենց պրոֆեսիոնալ հմտությունները փոխանցել և շարունակում են փոխանցել աճող սերնդին։ Մի քանի մարզչի անուն՝ ահավասիկ. Տիգրան Աղաբեկյան (ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտ, Գորիս), Արսեն Պետրոսյան (ՀՀ վաստակավոր մարզիչ, աթլետիկա, Կապան), Մերուժան Աթայան (ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող, ըմբշամարտ, Քաջարան), Յուրի Ավետիսյան (ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտ, Մեղրի), Վալերիկ Համբարձումյան (ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտ, Սիսիան)...

Համարը նախապատրաստելու ընթացքում բախվեցինք այն խնդիրներին, որոնք առկա են Սյունիքում, և դրանցից մի քանիսին կուզենայինք անդրադառնալ...

Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում՝ Գորիսում, չկա ու չի եղել լողավազան։ Գրեթե ոչինչ չկա թեթև աթլետիկայի պատշաճ կազմակերպման համար։ Տարիներ շարունակ չի հիմնանորոգվում անմխիթար վիճակում հայտնված մարզադաշտը, թեև քաղաքն ունի ֆուտբոլային հարուստ ավանդույթներ։

Ոլորտի մասնագետները մեզ հարցնում են՝ ազգային մրցումների անցկացման վայր (ավանդաբար) ընտրվում է մայրաքաղաքը. իսկ ինչո՞ւ նման մրցումները նաև մարզերում (այդ թվում՝ Սյունիքում) չեն անցկացվում։ Հավանաբար կպատասխանեն՝ համապատասխան պայմաններ չկան, բայց մինչև ե՞րբ։

Կապանում վաղուց զգացվում է աթլետիկական մանեժ կառուցելու անհրաժեշտությունը, և դա այն դեպքում, որ քաղաքում բավականին զարգացած է թեթև աթլետիկան։

«Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը մինչև հիմա չունի շենք, և պարապմունքներն անց են կացվում տարբեր տեղերում։ Բանվորական այդ խոշոր միջավայրում նույնիսկ լողավազան չկա։

Ծայրահեղ սուղ են Մեղրու մարզական հնարավորություններն ու հատկապես վատ վիճակում են Մեղրու և Ագարակի մարզադաշտերը։

Սիսիանում 2014-2016 թթ. կառուցած հիանալի մարզահամալիրը մինչև հիմա օդից կախված վիճակում է և, որպես գույք, հստակեցված չէ պատկանելությունը։ Կարելի է երկար շարունակել Սյունիքում ոլորտի խնդիրների թվարկումը, բայց բավարարվենք ասվածով։

Թեմայի ենթաբաժիններից մեկը կարող էր լինել աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության վիճակը մարզում՝ ուսումնական հաստատություններում, աշխատանքային կոլեկտիվներում՝ այդ ամենը դիտարկելով առողջ ապրելակերպի տեսակետից։ Ընթացքում, սակայն, համոզվեցինք, որ դա բավականին լուրջ և տարողունակ խնդիր է, առանձին և բազմակողմանի ու հիմնավոր ներկայացնելու կարիք ունեցող թեմա, այլապես ամեն ինչ մակերեսային և նույնիսկ ձևական կլիներ։

Թեմայի մեկ այլ ենթաբաժին կարող էր լինել գյուղական բնակավայրերի մարզական կյանքի դրվածքը։ Մանավանդ որ մարզի գյուղերի մեծ մասը տասնամյակներ շարունակ ակտիվ սպորտային-մարզական առօրյա է ունեցել՝ թիմեր, խմբակներ, սպորտի տարբեր ձևերից մրցումներ բնակավայրերի թիմերի միջև։ Այդ ամենից շատ քիչ բան է պահպանվել, որը, այդուհանդերձ, առանձին ներկայացնելու կարիք ունի։

Առանձին հարց կարող էր լինել բնակավայրերում առկա մոտ 200 խաղահրապարակի վիճակը. դրանց զգալի մասը ձևական իրողություն է երեխաների կյանքում՝ անբարեկարգ վիճակ, նվազագույն գույքի բացակայություն, առկա գույքի մի մասի մաշված վիճակ։

Հարցերի հարցը, այդ բոլորով հանդերձ, ոլորտի կառավարումն է, որը, առնվազն մարզի կամ համայնքների կտրվածքով, մեծամասամբ ձախողված է։ Բացակայում է միասնական մոտեցումը, ամեն ինչ, կարծեք, թողնված է տեղական իշխանությունների հայեցողությանը, իսկ տեղական իշխանությունների տվյալ ոլորտի պաշտոնյաները հաճախ չեն էլ պատկերացնում բնագավառի կարևորությունը, խնդիրները։

Ծանոթացեք, օրինակ, համայնքային բյուջեներին և ինքներդ կհամոզվեք՝ ֆիզկուլտուրան, սպորտը և մարզական կյանքն առհասարակ պատշաճ մակարդակով արտացոլված չեն ֆինանսական այդ փաստաթղթերում։

Ընթերցողին առաջարկվող թերթային սույն թողարկումը նպատակ ունի նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել առկա խնդիրների վրա։ Նպատակ ունի հիշեցնել բոլորին՝ առանց ֆիզիկական պատշաճ դաստիարակության խոսք չի կարող լինել մեր երեխաների, պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, ասել է՝ երկրի պաշտպանական կարողության հզորության մասին, որը մեր երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է:

Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ