Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոնվերս Բանկն արդեն հինգերորդ անգամ արժանանում է Commerzbank AG բանկի որակի գերազանցության «STP Excellence Award» հեղինակավոր մրցանակին: Այն Բանկին է շնորհվել SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումների կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:
«Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Կոնվերս Բանկի կողմից միջազգային փոխանցումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, միջազգային չափորոշիչներին համապատասխանության, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի մասին»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Նշվում է, որ Բանկը «STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաեւ 2018, 2019, 2020, 2022թթ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



