Արագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «VAZ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



