Գարիկ Մարտիրոսյանի կին. Մեր ընտանիքում հայրիշխանություն է
ԼԱՅՖԳարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, պատմել է, թե ինչեր է ստիպված եղել զոհաբերել հանուն Comedy Club–ի ռեզիդենտի հետ ամուսնության: Շոումենի կինը խոստովանել է, որ իրենց ընտանիքում հայրիշխանություն է տիրում:
Ինչպես գրում է «Дни»-ն՝վկայակոչելով «Караван историй»-ին, ամուսինները մեծացնում են երկու երեխաների՝ 11 տարեկան Ժասմինին ու 6 տարեկան Դանիելին: Comedy Club-ի պրոդյուսերի կինն իրեն նվիրել է ընտանիքին ու հրաժարվել քրեագետ դառնալու երազանքից:
«Ես լուրջ մարդ եմ: Ինքներդ դատեք՝ երազում էի քննիչ դառնալ, քրեագետ: Ամենացավալին այն է, որ մեր գրաֆիկները չհամընկան: Իմ աշխատանքը գրասենյակային էր՝ ժամը իննից մինչեւ երեկոյան վեցը: Իսկ Գարիկը ստեղծագործող մարդ է՝ «բու»: Նա կատակները գրում է երեկոյան ու գիշերը՝ գրեթե մինչեւ առավոտ: Հետո մի քիչ քնում է ու գնում աշխատանքի: Ժամանակը նրան երբեք չի բավականացնում: Նման ծանրաբեռնվածությամբ մենք գրեթե չէինք հանդիպում:
Շարունակությունն այստեղ:



