Ստամբուլում հարձակվել են Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում հարձակում է տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի շենքի վրա, քարերով և աղյուսներով կոտրել են շենքի ապակիները։ Այս մասին հայտնում է թուրքական sozcu հրատարակությունը։
«Գիշերը հարձակման է ենթարկվել Բեյլիքդուզյուում ԱԶԿ-ի շտաբը։ Հարձակվողը քարերով ու աղյուսներով կոտրել է շրջանի շտաբի ապակիները»,- գրում է հրատարակությունը։
Ստամբուլի ԱԶԿ-ի նախագահ Օսման Նուրի Քաբաքթեփեն դատապարտել է հարձակումը Թուրքիայի իշխող կուսակցության կենտրոնակայանի վրա։
«Ցանկանում եմ հստակեցնել, որ մենք օրենքի առջև հետամուտ ենք լինելու այս գործին նրանց դեմ, ովքեր ծրագրել և աջակցել են այս զազրելի նախաձեռնությանը»,- գրել է նա սոցցանցերում։
Աղբյուր` euromedia24.com
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



