Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆԸնդդիմադիր «Հանուն փոփոխության» կուսակցության ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում և խոստացել շարունակել փողոցային բողոքի ցույցը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Միաժամանակ, ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ մայրաքաղաքի կենտրոնում, սակայն այնտեղ հավաքվածները շարժվել են դեպի համալսարան՝ միանալու ցուցարարներին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, ըստ որի՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և ստանալով խորհրդարանում 150 մանդատից 89-ը։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



