Բայդենը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածներ հասցնել ՌԴ-ի տարածքին. NYT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «ԱՄՆ քաղաքականության մեջ լուրջ փոփոխություն»։
Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքներն այս քայլի հետ կապված տարբերվում են, գրում է հրատարակությունը։ Հրթիռները, հավանաբար, կօգտագործվեն Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի զինվորականների դեմ՝ «Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության համար», պնդում է The New York Times-ը։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



