ՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 17-ի երեկոյան ուկրաինական Սումիի վրա ռուսական հարվածի ժամանակ հրթիռը խոցել է բազմաբնակարան շենքը, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 68-ը՝ վիրավորվել, հայտնում է dw.com-ը:
Զոհվածների թվում կա երկու երեխա, իսկ վիրավորների թվում՝ 10։
Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաստատել էր ավելի քան 400 մարդու տարհանումը վնասված տան փլատակների տակից։ Հարևան վեց բարձրահարկ շենքերում կոտրվել են ապակիներ, ոչնչացվել է չորս ավտոմեքենա։
«Հրթիռային հարված Սումիում գտնվող ինը հարկանի շենքին. դեպքի վայրում փրկարարական գործողություն է ընթանում, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և մերձավորներին», - մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։
Կեսգիշերից անմիջապես հետո ռուսական բանակը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Սումիին։ Հարձակման հետևանքով քաղաքը հոսանքազրկվել է: