Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:

Հետպատերազմյան դեպրեսիա, կորցրած սերունդ, գիտակցում, որ պատերազմը չի ավարտվել: Կյանքում ու բեմում ժամանակները սինթեզվում են, էմոցիաները դարձնելով ավելի անկեղծ:

Պրեմիերայից առաջ բոլորը հուզված են, բազմաթիվ անքուն գիշերներ ու լարված սպասում: Մի քանի րոպե ու հանդիսատեսը կտեսնի 9 ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքը:

Tert.am Life-ը պրեմիերայից րոպեներ առաջ զրուցել է դերասանների ու ռեժիսորի հետ:

 «Խելացի հանդիսատեսը կընկալի հուշումը, որ պետք է ավելի ուշադիր լինել կյանքի հանդեպ». Հրաչ Քեշիշյան

 «Հավաքվել է շատ գեղեցիկ թիմ: Առաջարկն իմ կողմից է եղել, և շնորհակալ եմ Դրամատիկական թատրոնին, և՛ Արմեն Խանդիկյանին, և՛ Արտաշես Մխիթարյանին, և՛ Հրաչյա Հարությունյանին, որ միացան այս գաղափարին և ստացվեց շատ գեղեցիկ համագործակցություն»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ մենք կրկնում ենք այն ամենն, ինչ Ռեմարկը գրել է 100 տարվա ճշգրտությամբ: Մեր ժամանակների համար կարևոր ասելիք ունեցող այս ներկայացումը բեմադրելու միտքը ծագել է 2020թ-ի ավարտին:

«Այս գործը 2 պատերազմների արանքում գտնվող մարդկանց կյանքի ու խորտակված ճակատագրերի մասին է: Ուրախ եմ, որ հիմա բեմ բարձրացավ: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ պատերազմները չեն ավարտվում, այլ հետաձգվում են: Միշտ կա հավանականություն, որ պատերազմ լինելու է:

Ու, երբ մենք սկսում ենք մոռանալ հին պատերազմները, նորերը շատ ավելի արագ են գալիս: Միգուցե, մենք հենց այդպես վարվեցինք, մոռացանք այն մարդկանց, ովքեր արյուն են թափել այս երկրի համար:

Կարծում եմ, որ խելացի ու էմոցիոնալ հանդիսատեսը կընկալի այդ հուշումը, որ պետք է ավելի ուշադիր լինել կյանքի, մարդկանց, այն ամեի հանդեպ, ինչ ունեք ու թանկ է մեզ համար, և պետք է արհավիրքների մեջ անգամ ընտրել երջանիկ լինելը»,- նշեց ռեժիսորը:

Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ ներկայացման կերպարներին ընտրել է մտքում՝ առանց քասթինգի:

«Բոլորը տաղանդավոր են ու հիանալի, պարզապես փորձում ես գտնել նրանց, ում սրտով կարող ես դիպչել: Իսկ համախոհների խումբ ունենալը դա մեծագույն երջանկություն է:

Համախոհներ են նկարիչ Դավիթ Մինասյանը, կոմպոզիտոր Արթուր Ալեքը, իմ թիմը, իմ ընկերները, որ միշտ կողքիս են և աջակցում են:

Սա ընկերների հետ ընկերության ու կյանքն ապրելու մասին գործ է, իմ հաջողության կարևոր պայմաններից մեկը այն է, որ կարողանում եմ ընտրել թիմ, և թիմը փոխադարձ ընտրում է ինձ»,- անկեղծացավ Հրաչ Քեշիշյանը:

Ռեժիսորն Անի Խաչիկյանի հետ համագործակցելու առիթ չէր ունեցել:

«Նրա մեջ իմ ընկալմամբ՝ ավելի մեծ էներգիա կա: Մտածեցի, որ գուցե ես կարողանամ մարդկանց մի քիչ ավելի ցույց տալ նրա կարողությունները, քան մինչ այս տեսել են: Իր էությամբ նա այնքան պայծառ է, իսկապես Պատրիսիա է, ես չսխալվեցի»,- նշեց ռեժիսորը:

Լևոն Հախվերդյանի մասին խոսելիս նշեց. «բարձր պիլոտաժի դերասան է, շատ ստեղծագործող, պրպտող կերպար է, առաջ գնացող, բայց դեռ ճանապարհին է, նա ռեժիսորի միտք ունի ու մի օր անելու է իր ֆիլմը:

Վիլենն ինձ համար բացահայտում էր, չնայած մի անգամ կարճ դերով համագործակցել ենք: Խորը, զուսպ ու պարտաճանաչ է, նաև բաց և ուղիղ է իր մասնագիտության հետ: Իդեալական համագրոծակցություն էր նաև նրա հետ:

Վլադիմիր Մսրյան կրտսերը, Արմեն Մեսրոբյանը, Նարեկը, Կարենը, բոլորը ֆանտաստիկ կարողություններ ունեն և սիրուն ապագա ունեցող դերասաններ են: Հրաչ Ստեփանյանն արդեն կայացած պարող և արտիստ է:

Ժամանակը դեռևս ցույց կտա, թե ինչպիսին է դառնալու Ներսես Ավետիսյանը որպես դերասան, ինքը ունի շատ մեծ պոտենցյալ, նրա հետ ճանապարհ գնալը ստեղծագործական գեղեցիկ ընթացք է:

Մենք միասին և՛ ընկերություն ենք անում, և՛ ճանապարհ ենք գնում, և՛ ստեղծագործում: Մեծագույն հաճույք է նման տաղանդավոր մարդու հետ աշխատելն ու տեսնել, թե ինչպես է աճում ու դառնում իր սերնդակիցների լավագույն օրինակը», - ասաց Հրաչ Քեշիշյանը:

«Սա ինձ համար հերթական դեր չէ». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը խոստովանեց, որ այս կերպարն իր համար հերթական դեր չէ, անգամ հուզվեց մինչև պրեմիերան:

«Սա ինձ համար մի նոր նշաձող է, կա պատասխանատվություն Դրամատիկականի բեմ բարձրանալու և չտապալվելու, կա պատասխանատվություն Հրաչ Քեշիշյանի բեմադրության մեջ լինելու և չտապալվելու, ընկերների հետ բեմում լինելու և չտապալվելու:

Ուրախ եմ, որ այս մարտահրավերը հաղթահարելու հնարավորությունն ունեցա, շատ շնորհակալ եմ պարոն Քեշիշյանին»,- մեզ հետ զրույցում ասաց Անին ու խոստովանեց, որ մղձավանջային գիշերներ ու լարված օրեր են նախորդել պրեմիերային:

«Այդ ողջ ընթացքում ուժ ու վստահություն է ներշնչել Ներսես Ավետիսյանը:  Ես, Ներսեսն ու Լևոնը իրական կյանքում մտերիմ ընկերներ ենք, մենք իրական կյանքում էլ ապրել ենք ու կիսել այդ ամենը կյանքում, ինչ հիմա բեմում ենք վերապրում:

Ամենակարևոր ֆրազը, որ կուզեմ այս ամենից տանի հանդիսատեսը, Ռոբի խոսքերն են, որ ասում է՝ «ես ատում եմ այս խավարը, որ պատել է իմ երկրին»,-նշեց Անի Խաչիկյանը:

«15 տարեկանում գնում էի փաբ, ասում՝ «ինձ ռոմ տվեք», պատկերացնում էի, որ ես Ռոբն եմ». Ներսես Ավետիսյան

 «Ռեմարկի «3 ընկեր»-ը Ներսես Ավետիսյանի պատանեկության շրջանի ամենասիրելի գործերից է եղել:

«Շատ անգամներ եմ կարդացել, ամեն անգամ նորովի եմ ընկալել: 15-16 տարեկանում գնում էի փաբ ու ասում՝ «ինձ ռոմ տվեք», որովհետև Ռոբը ռոմ էր խմում, ու պատկերցնում էի, որ ես Ռոբն եմ ու պիտի ռոմ խմելով գտնեմ իմ կյանքի Պատրիսիային: Իհարկե, այդ տարիքում ինձ փաբում ավելի շուտ թեյ առաջարկեցին: Բայց սա իմ կյանքում շատ կարևոր գործ է, որն ինձ ուղեկցել է այդ տարիքում ու իմ մտորումների հետ է կապված:  

Ու երբ, պարոն Քեշիշյանից ստացա առաջարկը շատ ոգևորվեցի, իսկ երբ սկսեցինք աշխատել, այս ոգևորությունը դարձավ մի քիչ լարվածություն, հետո վախ ու տագնապ, որովհետև սա 16 տարի թատրոնի բեմում լինելուց հետո ամենաբարդ աշխատանքն է, որ ես արել եմ»- պատմեց Ներսես Ավետիսյանը:

Դերասանը հուսով է, որ հանդիսատեսը դերասանների հետ կապրումակցի ներկայացման ժամանակ:

«Մենք էլ դարձանք այն սերունդը, որն ապրում է պատերազմից պատերազմ, ու, որ վաղը պատերազմ կլինի, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է այսօր: Էմոցիոնալ առումով շատ դժվար է, որովհետև տարիներ առաջ կարդում էինք էմոցիոնալ պատմություն, հիմա դա ապրում ենք»:

Ներսես Ավետիսյանը նշեց, որ Անի Խաչիկյանի հետ արդեն 3 տարի բեմ է կիսում ու Անին իր լավագույն ընկերներից է:

«Այս դեպքում ավելի բարդ էր, որովհետև պիտի սեր խաղաս ընկերոջդ հետ: 9 ամիսների ընթացքում հետաքրքիր ճանապարհ անցանք միասին: Մեծ թիմ է աշխատել ներկայացման համար ու շնորհակալ եմ բոլորին դրա համար»,- ամփոփեց դերասանն ու վստահեցրեց, որ այն օրը, երբ չհուզվի բեմ բարձրանալուց կամ պրեմիերայից առաջ, կփոխի մասնագիտությունը:

«Նոր մարդկանց ձեռք բերեցի». Վիլեն Սարգսյան

«Ամեն ներկայացում չէ, որ կարող է մարդկանց միավորել, ստեղծել առողջ մթնոլորտ ու մտերմացնել իրար հետ: Ես նոր մարդկանց ձեռք բերեցի»,- նշեց դերասան Վիլեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ թեև ներկայացման ժանրը ողբերգական է, բայց Հրաչ Քեշիշյանը բեմադրությանը թեթև տարրեր է հաղորդել: «Հետպատերազմյան մռայլ  բովանդակությունն ավելի թեթև է փորձել մատուցել, ինչից ներկայացումն ավելի է շահել:

Ես կուզեմ հանդիսատեսը դահլիճից դուրս գա իմ հերոսի հետևյալ խոսքերի մասին մտածելով. «Ահա, թե ինչու արժի ապրել՝ ինչ որ մեկի համար հոգ տանելու...»: Սա գլխավոր ասելիքներից մեկն է այս ներկայացման»,- համոզված է Վիլեն Սարգսյանը:

«Մի հարց էր ինձ հուզում. կլինե՞մ ես նախագծում, թե ոչ». Լևոն Հախվերդյան

Դերասան Լևոն Հախվերդյանը չի թաքցնում, երբ իմացավ, որ Հրաչ Քեշիշյանն ուզում է Դրամատիկականում բեմադրություն անել, ոգևորությունը շատ մեծ էր, բայց մի հարց էր տանջում՝ կլինի՞ ինքն այդ նախագծի շրջանակներում, թե՞ ոչ:

«Շատ էի ուզում, մանավանդ, որ Ներսեսի ու պարոն Քեշիշյանի հետ արդեն աշխատել եմ, ու ամենահետաքրքիրը ոչ թե ներկայացման արդյունքն է, այլ՝ այդ անցած ճանապարհը նրանց հետ:

Իսկ կերպարների հոգեվիճակները հասկանալն ու ապրելը դժվար չէր, որովհետև բոլորս այդ հոգեվիճակն ունեցել ենք»,- պատմեց Լևոնը:

Նա նշեց, որ թատերական դաշտում անչափ հետաքրքիր էր աշխատել Հրաչ Քեշիշյանի հետ:

«Փորձերն անցել են շատ դրական մթնոլորտում, ոչ մի ներվ կամ լարվածություն չի մտել ներկայացման փորձերի ողջ ընթացքում»: 

Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան