«Եթե փորձենք մեր սերը մեկնաբանել, այն կկորցնի իր իմաստը»․ Իննա Խոջամիրյան
ԼԱՅՖLadynews.am-ը գրում է.
Իննա Խոջամիրյանին բոլորը գիտեն Շանթ հեռուստաընկեությամբ հեռարձակվող հեռուստասերիալներից, իսկ այժմ`«Սահմանին» գերղարվեստական ֆիլմից: Բազմաթիվ երկրպագուների հետաքրքրում է ինչպիսի՞ «հերոսուհի» է Իննան իրական կյանքում: Ladynews․am-ի Հյուրասրահում դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով նաև Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի է:
- Բացի մասնագիտական տարբերությունից ինչո՞վ են տարբերվում հոգեբան Իննան և դերասանուհի Իննան:
- Մասնագիտություններն ինքնին շատ տարբեր են: Այլ է լինել հոգեբան, և բոլորովին այլ՝ դերասանուհի, բայց երկուսն էլ բարդ մասնագիտություններ են: Հոգեբանությունն օգնում է դերասան լինելուն, իսկ մասամբ դերասան լինելը՝ հոգեբանությանը, բայց մասնագիտությունները նմանեցնել ու տարրալուծել իրար մեջ չի կարելի: Երբ հոգեբան ես, իրավունք չունես գործի մեջ քո անձը ներդնելու. հոգեբանության մեջ առաջնահերթ կարևորվում է այն անձը, ում հետ մենք աշխատում ենք, իսկ երբ աշխատում ես որպես դերասան և տարբեր կերպարներ ես մարմնավորում դու կերպարիդ մեջ ներդնում ես քո «ես»-ի մի մասնիկը: Իհարկե, կերպարը չեմ նույնացնում դերասանի անձի հետ, բայց, այնուամենայնիվ, մենք ուրիշին ստեղծում ենք մեզնից որոշ հատկանիշներ «պոկելով» ու հավաքական կերպար ստանում: Հոգեբան Իննան և դերասանուհի Իննան երկու տարբեր անձինք են իմ մեջ, որոնք բոլորովին նման չեն: Որպես հոգեբան ես ավելի զուսպ ու քչախոս եմ, քան որպես դերասանուհի. միգուցե դա պայմանավորված է աշխատանքային առանձնահատկությունների հետ: Սակայն երկու բնագավառներն իրար են կապում իմ անսահման հետաքրքրվածությունն ու ավելին իմանալու, ճանաչելու սկզբունքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



