Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵՄ ԱԳ նախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն ՌԴ-ին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացումը. Բորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն Ռուսաստանի տարածքին եվրոպական զենքերով հարվածելու սահմանափակումների վերացումը, սակայն նշել է, որ վստահ չէ արդյունքի հարցում։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս մասին քննարկում կլինի, և ես հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան այս հարցում, բայց եթե ոչ, ապա յուրաքանչյուր երկիր կանի այն, ինչ ճիշտ է համարում», - ասել է Բորելը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Միացյալ Նահանգները թույլ է տվել իր զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին:

Բորելը նաև ընդգծել է, որ ինքն անձամբ միշտ աջակցել է եվրոպական զենքով նման հարվածներին։

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ՝ New York Times-ը, Washington Post, Axios-ը, հայտել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր տրամադրած հեռահառ հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքին, ինչի մասին վերջին ամիսներին Կիևն անընդհատ խնդրում էր Վաշինգտոնին:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, առաջինն այդ մասին գրել է New York Times-ը՝ պնդելով, որ խոսքը ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռների մասին է:
 
Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է պատասխանել Ռուսաստանի տարածքում ամերիկյան հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնելու թույլտվության մասին հարցին։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս առնչությամբ ասել է.«Խաղաղության ծրագրի գլխավոր կետերից մեկը մեր բանակի հեռահարությունն է: Այսօր լրատվամիջոցներից շատերն ասում են, որ մենք հակահարված տալու թույլտվություն ենք ստացել, բայց հարվածները խոսքերով չեն հասցվում։ Նման բաների մասին նախապես չեն հայտարարում։ Հրթիռներն իրենք իրենց մասին կխոսեն։ Միանշանակ»։

Տեղեկության տարածումից հետո Le Figaro-ն գրել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես թույլ են տվել հեռահար զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին:

Reuters-ը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնություն խորը հարվածներ կարող են իրականացվել առաջիկա օրերին:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, որոշման պատասխանատուներին «իմբեցիլ» է անվանել:

Պենտագոնը չի մեկնաբանել Ռուսաստանի տարածքին ԱՄՆ-ի զենքով հարվածներ հասցնելու որոշումը:

Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին