Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Փարիզից նախաձեռնություններ չեն եղել, սակայն Պուտինը բաց է մնում բոլոր շփումների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ չի բացառում հեռախոսազրույցն իր ռուս գործընկերոջ հետ այն դեպքում, «երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ և հանգամանքներ»։
«Դեռևս ոչ մի նախաձեռնություն չի եղել։ Պուտինը բազմիցս կրկնել է իր խոսքերը, որ ինքը բաց է մնում բոլոր շփումների համար, և ոչ մի կերպ ռուսական կողմը չի եղել այդ շփումները սահմանափակելու նախաձեռնողը»,-ասել է Պեսկովը։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



