ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ խորհուրդը երկուշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական համագործակցության համար, ասվում է հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԵՄ-ում բարձրաստիճան աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը հավանություն կտան նման սահմանափակումների ընդլայնմանը։
«Այսօրվա որոշումը նախատեսում է Իրանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչների արտահանման, փոխանցման, մատակարարման, վաճառքի արգելք»,- ասվում է փաստաթղթում։
ԵՄ-ն նաև արգելում է գործարքները նավահանգստային օբյեկտների հետ, որոնք ենթադրաբար ներգրավված են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղափոխմանը: