Ադրբեջանցի տղամարդը մեջլիսի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի մեջլիսի դիմաց անհայտ տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
40-45-ամյա տղամարդն իր վրա հրկիզվող հեղուկ է լցրել և փորձել վառել ինքն իրեն: Ոստիկանության աշխատակիցները, նկատելով տղամարդուն, կարողացել են ժամանակին հասնել և թույլ չտալ ինքնահրկիզումը:
Ադրբեջանցի տղամարդու ինքնությունը և նման քայլի գնալու դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



