Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ շրջել է Վատիկանի թանգարաններում:
Նրանք Վատիկանի պարտեզում ծաղիկներ են խոնարհել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» բարձրագույն տիտղոսի արժանացած Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի առաջ:
Մինչ այդ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ կարճատև աշխատանքային այցով Վատիկանում է և կվերադառնա այսօր:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live