Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամիս հետո կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարին։ Այս պատերազմը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հատկապես Ուկրաինայի համար։ Այդ երկրի մի շարք հատվածներ ուղղակի ավերակների են վերածվել, տնտեսությունը կազմալուծված է, իսկ երկրի բնակչությունը, ըստ տարբեր գնահատականների, կրճատվել է 10 մլն-ով։ Ուղղակի տասնամյակներ են պետք, որ Ուկրաինան հասնի նախապատերազմյան վիճակին։ Որոշ փորձագետներ անգամ նշում են, որ 100 տարի է պետք Ուկրաինայի վերականգնման համար։ Բայց դեռ հարցական է՝ ինչքան կշարունակվի Ուկրաինայի արյունաքամ լինելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրականություն չդարձան Արևմուտքի այն ակնկալիքները, որ խիստ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը, չդիմանալով ճնշմանն, ուղղակի քարուքանդ է լինելու, ու Մոսկվան, ի վիճակի չլինելով տնտեսապես շարունակել պատերազմը, ծնկի է գալու Արևմուտքի առաջ՝ ընդունելով արևմտյան պահանջները։
 
Ճիշտ է՝ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած, բայց այդ երկիրը կարողացավ շատ արագ այնպիսի տնտեսական վերափոխումներ իրականացնել ու իր արտահանումը վերաուղղել դեպի ասիական շուկա, մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան, որ ռուսական տնտեսության մեջ իրավիճակն ավելի բարվոք է, քան շատ եվրոպական երկրներում։ Ռուսական տնտեսությանը խթան է հաղորդում նաև այն հանգամանքը, որ պատերազմի պայմաններում զարկ է տրվել ռազմարդյունաբերությանը, իսկ այդ հզորությունը պատերազմի ավարտից հետո կարող է օգտագործվել սպառազինությունների արտահանման նպատակով։ Բայց այս պատերազմում կան կողմերի մոտիվացիոն տարաբևեռ ասպեկտներ:
 
Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար քաղաքակրթական նշանակություն ունի և ինչ-որ տեսանկյունից գոյատևման համար է, քանի որ եթե Ուկրաինան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, և ռուսական պետությունն էլ թուլացավ, ապա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի էական թուլացման։ Իսկ Արևմուտքի համար Ուկրաինայի թեման ընդամենը միջազգային հարաբերություններում սեփական գերակայությունը պահպանելու խնդիր է լուծում։ Բայց եթե պատերազմի սկզբից միակամություն կար Ուկրաինային ամբողջությամբ աջակցություն տրամադրելու հարցում, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ի ցույց է դնում Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։
 
Խնդիրն այն է, որ կոնկրետ հունվարից իրավիճակ է փոխվելու, քանի որ Թրամփի վարչակազմը ստանձնելու է երկրի ղեկավարումը, իսկ նա խոստացել է, որ կանգնեցնելու է պատերազմը։ Ու, ընդհանրապես, դեռևս քարոզարշավի ընթացքում հանրապետականները՝ Թրամփի ղեկավարությամբ, դեմ էին արտահայտվում Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը՝ ընդգծելով, որ հարկատուների վճարած այդ գումարները կարող են ուղղվել իրենց պետության համար ավելի անհրաժեշտ ուղղություններով։ Ու պարզ է, որ եթե ԱՄՆ-ը հանկարծ դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ այն չափի օգնություն տրամադրել Ուկրաինային, որ Կիևը կարողանա դիմակայել Ռուսաստանին:
 
Բայդենի վարչակազմը հիմա փորձում է հեռանալուց առաջ շարունակել Ուկրաինային լուրջ օգնություն ցուցաբերել, հնարավոր է՝ վերջին երկու ամիսն օգտագործելու, հնարավոր է՝ Թրամփի բանակցային գործընթացի համար առավել շահավետ հիմքեր ստեղծելու համար, բայց հունվարից լիովին այլ իրավիճակ կարող է լինել։ Ու եթե ԱՄՆ նոր վարչակազմը փոխեց Ուկրաինային աջակցելու հարցում քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում, ապա Եվրոպան ինչքան էլ ցանկանա լրացնել ամերիկյան օգնության բացը, չի կարողանա։ Ուստի, պատահական չէ, որ եվրոպական առաջնորդները հիմիկվանից «փշերի վրա» են՝ հաշվի առնելով այդպիսի զարգացման հավանականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց մտահոգում է Թրամփի վարչակազմի գործողությունների հետ կապված անկանխատեսելիությունը։
 
Բացառված չէ նաև այն տարբերակը, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան ինչ-որ մի տարբերակի հանգեն, որի արդյունքում Եվրոպան, որի շահերը մեծապես շոշափում է ուկրաինական հարցը, կարող է խաղից դուրս մնալ։ Դրա համար էլ եվրոպական երկրների առաջնորդները փորձում են կապի դուրս գալ Ռուսաստանի նախագահի հետ, փորձել որոշակի ճշգրտումներ կատարել ու ցույց տալ, որ իրենք շարունակում են գործընթացի մեջ լինել։ Պատահական չէ, որ մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Սակայն քննադատները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդ զանգն անվանել են Արևմուտքի համերաշխության խախտում, քանի որ դրան կարող են հետևել Ռուսաստանի նախագահին ուղղված՝ այլ եվրոպական երկրների ղեկավարների զանգեր, ինչը խախտում է Ռուսաստանի մեկուսացման հարցում միակամությունը։ Բայց Ուկրաինան ցանկանա, թե չցանկանա, դիվանագիտական հարթության վրա իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործընթացի մեկնարկի պարագայում արևմտյան երկրները պարզապես չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի դիրքորոշման հետ։
 
Եվ պատահական չէ, որ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Շոլցը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել։ Սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից, քանի որ կան հակամարտության մեջ ներգրավված ուժեր, որոնք շահագրգռված են ռազմական էսկալացիայի շարունակմամբ։
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը