Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


20-րդ դարի մեծագույն առեղծվածները. Նացիստական Գերմանիայի անհետացած ոսկու պաշարները

ԼԱՅՖ

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Երրորդ Ռայխի ոսկու անհետացած պաշարների առեղծվածը հանդիսանում է նախորդ դարի մեծագույն գաղտնիքներից մեկը։

Նացիստների ոսկու մասին բազմաթիվ միֆեր ու լեգենդներ են շրջանառվում, իսկ Գերմանիայում առ այսօր հայտնաբերվում են Նացիստական Գերմանիայի ոսկու պաշարի տարբեր մասեր՝ պահված գաղտնի թաքստոցներում, ինպես նաև դատարկ թաքստոցներ։ Գոյություն ունեն մի քանի տարբերակներ, թե որտեղ կարող էր անհետանալ նացիստների ոսկին, և ինչպես փնտրել այն։ Սակայն ամեն ինչ հերթով…

Իսկ ոսկի եղե՞լ է

Համաձայն վարկածներից մեկի՝ Նացիստական Գերմանիան վատնել է ոսկու իր ողջ ռեզերվը պատերազմի տարիներին, ուստի համաձայն այս վարկածի՝ նացիստների կորած ոսկին միֆ է։ Սակայն հստակ հայտնի է, որ նացիստները պատերազմի վերջին տարիներին ոչ միայն պատրաստվում էին իրենց ռեժիմի կոլափսին, այլև պատրաստվում էին շարունակել պայքարը պատերազմի ավարտից հետո ու դա պատրաստվում էին անել այդ ոսկու միջոցով։ Հենց այս պատճառով Մարտին Բորմանը ոսկին հայտարարեց Ռայխի անձեռնմխելի ռեզերվ, ու տարբեր հաշվարկներով այդ ռեզերվի արժեքը պատերազմի ավարտին կազմում էր այն ժամանակվա գներով 400-500 միլիոն դոլար։

Ի՞նչ էր մտնում Ռայխի ոսկու ռեզերվի մեջ

1938 թվականին նացիստները տիրացան Ավստրիայի, Չեխոսլովակիայի ու Դանցիգի ոսկու պաշարներին։ Հետագայում դրանց գումարվեցին նաև Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լեհաստանի ու այլ գրավյալ տարածքների ոսկու պաշարները։ Պատմաբան Ալեքսանդր Մոսյակինն իր «Թալանված Եվրոպա» գրքում գրում է, որ միայն օկուպացված խորհրդային Ուկրաինայի խնայբանկերից նացիստները երեք վագոն ոսկի են հանել։ Սրան պետք է գումարել այն ամենը, ինչ նացիստներն առգրավել են մասնավոր բանկերից, ոսկերչական խանութներից, եկեղեցիներից, թանգարաններից ու Նացիստական Գերմանիայի եկամտի ամենազարհուրելի աղբյուրից՝ հրեաներից (համակենտրոնացման ճամբարում հրեաներից խլում էին ոչ միայն նրանց զարդերը, այլև ատամների ոսկյա շապիկները)։ Հայտնի է, որ միայն Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարից 8 տոննա ոսկի է ստացվել։

Համակենտրոնացման ճամբարների գերիների ոսկին

Նացիստների ու ամերիկյան հատուկ ծառայությունների առաջին գաղտնի բանակցությունները տեղ գտան 1943 թվականին Բեռն քաղաքում։ ՍԴ-ի 4-րդ բաժանմունքը՝ «Աուսլանդը», որը գլխավորում էր Վալտեր Շելլենբերգը, ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հիմլերին ներկայացրեց զեկույց՝ արքայազն Մաքս Էգոն ֆոն Գոգելոեի ու ԱՄՆ-ի Ռազմավարական ծառայությունների վարչության պետ Ալլեն Դալլեսի հանդիպման վերաբերյալ։

Համարվում է, որ այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն ունեցել, սակայն հնարավոր է, որ այդ ժամանակ նացիստները պարզապես շոշափում էին այն տարբերակները, որոնք կարող էին իրենց թալանած ոսկին դուրս բերել Եվրոպայի տարածքից։ Իրավիճակը նացիստների համար էլ ավելի սրվեց 1944 թվականին, այդ աշնանը արևելքից դեպի արևմուտք էին տեղափոխվում թալանով լցված շարասյուները։ Օրինակ՝ միայն Բուդապեշտում 80 վագոններից բաղկացած երկաթուղային շարասյուն կազմվեց, որոնցից 38-ը լցված էին համակենտրոնացման ճամբարների գերիների գանձերով։

Նույն թվականի դեկտեմբերին շարասյունը մեկնեց Վեսպրեմ-Ֆերտեբոզ-Վենա-Զալցբուրգ երթուղով։ Մինչև 1945 թվականի վերջը գնացքը կայանված էր Ավստրիայի սահմանին, իսկ հետո դեգերում էր Ավստրիայում մինչև մայիսի 11-ը, երբ Զալցբուրգի մոտի թունելում ընկավ ամերիկացիների ձեռքը։ Այդ թալանի առյուծի բաժինը հասավ ԱՄՆ-ին։ Ոսկիների մի մասը վերադարձրեցին Հունգարիային (օրինակ՝ սուրբ Ստեֆանոսի թագը), բայց ոսկե սալիկները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարների գերիների ոսկիներն ամերիկացիներն իրենց պահեցին։

1948 թվականին գեներալ Մարկ Կլարկը հրաժարվեց վերադարձնել այդ վագոնները՝ հիմնվելով այն բանի վրա, որ անհնար է պարզել դրանցում առկա ոսկու սեփականատերերին։ Շատ հարմար դիրքորոշում է, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ այդ ժամանակ Հունգարիան արդեն ԽՍՀՄ-ի ազդեցության տակ էր։ Այս ոսկու շարասյան հետագա ճակատագիրն անհայտ է։

Անհետացած գնացքներ

Ավստրիայի սարերում միայն այս մի գնացքը չէ, որ անհետացել է։ Այստեղ էին բերում նաև Ռայխսբանկի պահոցներում պահպանվող հազարավոր տոննա ոսկին, պլատինը, կիլոգրամներով ադամանդներ, որոնց մեծ մասը թալանել էին Բելգիայում ու ԽՍՀՄ-ում։ 1945 թվականի հունվարի 31-ին Նացիստական Գերմանիայի ֆինանսների նախարար Վալտեր Ֆունկի առաջարկով որոշվեց էվակուացնել կայսերական բանկի ողջ ոսկու պաշարը։ №277 գնացքը, որն ուներ 24 վագոն, դուրս եկավ Բեռլինից ու մեկնեց դեպի Օբերզալցբերգ ու կրկին անհետացավ։

Բադ-Աուսզե հանգստավայրի երկաթուղային կայարան էին բերվել Մուսոլինիին պատկանող 120 տոննա ոսկին, հորվաթական բռնապետ Պավելիչին պատկանող 100 տոննա ոսկին, ՍՍ-ի կազակական կորպուսին պատկանող 50 տոննա պլատինը և Սլովակիայի բռնապետ Տիսոյի զմրուխտները։ Այս ողջ հարստությունն անհետացավ։

Ալտզեե լճի մոտ կորում են Խորհրդային Ուկրաինայից թալանած 3 տոննա ոսկու հետքերը, Բադ-Աուսզեեի մոտ կորում են Ռումինիայից տեղափոխված ոսկու պաշարների հետքերը։ Անհետացել են նաև ՍՍ-ի թաթարական լեգիոնին պատկանող մեկ տոննա ոսկե «չերվոնեցները», Վերին Ավստրիայի գաուլյայտեր Այգրուբերի ադամանդները և էստոնական ՍՍ-ականներին պատկանող 200 կգ ոսկին։

Փոխարենը, հստակ հայտնի է, որ նացիստ Հորսթ Ֆուլդներն Արգենտինա է տեղափոխել 400 միլիոն դոլար, իսկ 1945 թվականի օգոստոսի 17-ին U-977 սուզանավով Արգենտինա տեղափոխվեց 3 միլիարդ դոլարի ոսկի։ Հայտնի է նաև, որ պատերազմից հետո ամերիկացիները կարողացել են գտնել նացիստների ոսկու միայն մեկ հինգերորդ մասը։

Ամեն ինչում բանկիրնե՞րն են մեղավոր


Իսկ գուցե բոլոր այդ գնացքները զուտ ուշադրություն շեղելու համա՞ր էին, իսկ գործնականում ոսկին տեղափոխում են բանկերի միջոցով։ Ոչ, դա այդպես չէ։ 1944 թվականի ամռանը փորձեցին 10 միլիարդ դոլարի ոսկի ու պլատին տեղափոխել Արգենտինա, Պերու ու Չիլի՝ շվեյցարական բանկերի միջոցով, բայց դա տեխնիկապես անհնար դուրս եկավ։ Կան վարկածներ, համաձայն որոնց՝ ոսկու անհետացման հարցում դերակատարություն է ունեցել իտալական մաֆիան։

Պատմաբան Գերհարդ Զաուները համարում է, որ այս առեղծվածում մեծ դերակատարություն է ունեցել եպիսկոպոս Ալոիզո Հուդալը, ով համակրում էր նացիստներին և, կապեր ունենալով կամորրայի հետ, կարող էր դուրս հանել ոսկին Ռայխի տարածքից։

1946 թվականին դա հայտնի դարձավ բրիտանացիներին, ու դաշնակիցները նույնիսկ փորձեցին խուզարկել Վատիկանին պատկանող վանքերը, բայց Վատիկանը թույլ չտվեց անել դա։ Հնարավոր է նաև, որ ոսկու անհետացման հարցում դեր խաղացած լինի իսպանացի բռնապետ Ֆրանկոն, ով միակն էր ֆաշիստական առաջնորդներից, որ պահպանեց իշխանությունը պատերազմի ավարտից հետո։ Հայտնի է, որ Մարշալի պլանի գործարկումից հետո Իսպանիայից ԱՄՆ գրավի կարգավիճակով մեծ քանակությամբ ոսկի է տեղափոխվել, իսկ այդ ոսկու սալիկների վրա եղել են Նացիստական Գերմանիայի էմբլեմները, որոնք արվել են Ռայխսբանկի կողմից։

Ոսկու փնտրտուքները

1945 թվականին Պոտդստամի գագաթնաժողովում որոշվեց, որ Նացիստական Գերմանիայի ոսկու պաշարը պետք է կիսվի ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև։ 1946 թվականին դաշնակիցները ստեղծեցին եռակողմ հանձնաժողով՝ նացիստական սեփականության վերականգնման հարցերով։ Այս հանձնաժողովն աշխատում էր երկար, բայց կարողացավ գտնել միայն 60 միլիոն դոլարի ոսկի։ 1997 թվականի դրությամբ հայտնաբերված էր Ռայխի ոսկու պաշարներից ընդամենը 329 տոննան։

Հայտնի է, որ նացիստների ոսկին պահպանվում էր Թուրքիայի, Պորտուգալիայի ու Արգենտինայի բանկերում, բայց բանկիրները կտրականապես հրաժարվում են կիսվել իրենց ունեցած տվյալներով։ 1995 թվականին Համաշխարհային հրեական կոնգրեսը մեղադրեց շվեյցարական բանկերին նացիստական ոսկիներ պահելու մեջ։ Այն բանից հետո, երբ ստուգվեցին 1934 թվականից բացված բոլոր հաշիվները, շվեյցարական բանկերում հայտնաբերեցին շուրջ 2.5 միլիարդ դոլարի նացիստական ոսկի, ինչի արդյունքում 1997 թվականին շվեյցարական բանկիրները հարկադրված էին վճարել 270 միլիոն ֆրանկ Հոլոքոսթի հիմնադրամին։

ԽՍՀՄ ներկայացուցիչները Եռակողմ հանձնաժողովում ընդգրկված չէին ինչ-ինչ պատճառներով։ 1945 թվականին ԽՍՀՄ ՊԱԿ-ը սկսեց սեփական հետաքննությունը։ Ոսկու որոնումների օպերացիան ստացավ «Խաչ» անվանումը, ու դրա միջոցով պետք է պարզեին Նացիստական Գերմանիայից ոսկու տեղափոխման ուղիները, ինչպես նաև ցարական Ռուսաստանի անհետացած ոսկու ճակատագիրը, սակայն Ստալինի մահից հետո «Խաչ» օպերացիան կասեցվեց։

 

«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք Չալաբյան