Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ժամը 19:55-ին բեռնատարի կողմից 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի վնասման պատճառով հոսանքազրկվել է Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի մի մասը։ Օդային գիծը վթարվել է բեռնատարի թույլատրելի գաբարիտների խախտման հետեւանքով։
Օպերատիվորեն իրականացվել են վթարա-վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնել են 22:29- ին։
Այս պահին եւս վթարի վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայից հիմնականին անցնելու համար։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



