Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է
ԲԼՈԳԼույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, և դա պատահական չէ, քանզի մեր ընկերության համար արդեն իսկ սկզբունքային է հատկապես մարզում սպորտային կյանքի որակի շարունակական բարելավումն ու զարգացումը:
Մենք բազմաթիվ սպորտային նախագծեր ունենք Սյունիքի մարզում, հովանավորում ենք տեղի սիրողական և պրոֆեսիոնալ քիք բոքսինգը, կարատեն, բռնցքամարտը, իհարկե, ծանրամարտը և այլ սպորտաձևեր։
Իսկ ամենամեծ նախագծերից «Սյունիք» ֆուտբոլային ակումբն է, որի հետ մեծ հույսեր ենք կապում և սպասում, որ հաջորդ տարի հանդես կգա բարձրագույն խմբում։
Մեր մշտական աջակցությունն է ստանում կապանցի Ալեքս Սահակյանը, ով բոլորովին վերջերս դարձավ շախմատի միջազգային վարպետ:
Շնորհավորում ենք բոլորին և հատուկ շնորհակալություն մարզիկներին, մարզիչներին, ովքեր զարգացնում են Սյունիքի սպորտային կյանքը և իրենց գործունեությամբ արժանացել են ամսգրում տեղ գտնելու պատվին:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



