Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղում տնակ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 ջրատար:
Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա լուսաբացին նոր կարողացել են մարել կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները ու նաև նրանց ու հրշեջների շնորհիվ է, որ կրակը չի տարածվել հարևան տներ:
Հետևեք մեզ՝ այստեղ
Արարատում հրդեհ է եղել, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



