Իրանը կփոխի մայրաքաղաքը․ այլ ելք չեն տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին, հայտնում է Radar Armenia-ն ISNA գործակալության վրա հղումով։
Նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Մենք ցանկանում ենք շարունակել երկրի հարավից ու ծովից առաջնային ռեսուրսները բերել դեպի կենտրոն, դրանք վերածել արտադրանքի և հետո արտահանել, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։ Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- նշել է Փեզեշքյանը։
Ըստ Իրանի նախագահի՝ խնդիրը չլուծելու դեպքում ապագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնեն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live