Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սանոսյանը եկավ, ասաց՝ մի քանի ամիս հետո սաղ հարցերը լուծվելու են, հիմա ումի՞ց պահանջեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում, բնակիչների մի զգալի մասը փոխհատուցում դեռևս չի ստացել։ Բնակիչները MediaHub-ին ասացին, որ կես տարվա ընթացքում՝ հարցը դեռ չի լուծվել։ Պատճառն, ըստ տեղացիների, բյուրոկրատիան է՝ թղթաբանությունը շատ է։

«Էնքան են անիմաստ տարել բերել, բարդացրել էս գործընթացը, որ չգիտեմ արդեն էլ ում դիմեմ, որ էդ անտեր փոխհատուցումը ստանամ»,-ասաց գյուղացիներից մեկը։ 

image_750x_673e125992648.jpg

Կառավարությունն աղետի գոտում շուրջ 270 վնասված բնակելի տուն կամ բնակարան է գույքագրել։ Փոխհատուցման առաջին փուլում միայն բնակապահովման կարիքների համար շուրջ 1 միլիարդ դրամ է հատկացվել։ Մշակման փուլում է տուժած գործարարներին կամ գյուղատնտեսներին օժանդակելու հարցը։ Բնակապահովման ծրագիրը Ալավերդի քաղաքի «Սանահին կայարան» թաղամասի բնակիչը ձախողված է համարում։

«Պարզվում է, որ վկայականի խնդիր ունեմ։ Մինչև թղթաբանական հարցերը չլուծեմ՝ ոչ մի փոխհատուցում չեմ ստանա։ Տունը, որտեղ ապրում ենք՝ իմ միջոցներով եմ վերանորոգել, բայց սա ապրել չի, հազիվ ձգում ենք»,-նշեց նա, ավելացնելով, որ բնակարանի, գույքի վճարից բացի, դեռևս չի ստացել նաև գյուղատնտեսական վնասների փոխհատուցումը։ 

«Սանոսյանը եկավ, ասաց՝ մի քանի ամիս հետո սաղ հարցերը լուծվելու են, 6 ամիս անցել է, ինքն էլ նախարար չի, հիմա ումի՞ց պահանջեմ»,-ասաց նա։ 
Աղետից ամիսներ անց՝ հակառակ խնդիրներին, Քարկոփ գյուղն ամբողջությամբ բնակեցվել է։ Սակայն, այստեղ էլ մարդիկ կանգնել են նույն խնդրի առաջ։ 

image_750x_673e12640e92c.jpg

«Հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը քաղաքացիները պետք է դիմումներ ներկայացնեն մարզպետարան ու ստանան բնակարանի գնման վկայագրեր, բնակարանները վերանորոգելու համար ֆինանսական օգնություն, կամ օժանդակություն՝ առաջնային անհրաժեշտության կենցաղային գույք ձեռք բերելու համար։ Դրանից բացի աջակցություն կտրամադրվի նաև գյուղատնտեսության ոլորտում վնասներ կրած տնտեսավարողներին»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Քարկոփի համայնքի ղեկավար Հերմինե Պետրոսյանը։ Նա նշեց, որ Քարկոփում ևս կադաստրով  հաստատված սեփականության վկայականների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք առ այսօր չեն լուծվել։ 

Պետրոսյանը նաև նշեց, որ դժգոհությունների մասին տեղյակ է և հնարավոր ամեն ինչ արվում է՝ խնդիրները կարգավորելու համար։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Էդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին