Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե»
ԲԼՈԳՎերջերս այդպիսի բանաձև է հաստատել Շվեյցարիայի դաշնային խորհուրդը, որով նախատեսվում է խաղաղության համաժողով կազմակերպել Ադրբեջանի և Արցախի հայության ներկայացուցիչների միջև։
Վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախի հարցից, այնինչ նույնիսկ եթե նրանք ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը դրանով չի վերանում: Դա մեծ հարց է, որը դրված է Ադրբեջանի առաջ, և որից Ադրբեջանը չի կարող խուսափել, եթե նույնիսկ իրենց խամաճիկը` այս վարչախումբն օգնի նրան։
Այսօր այդ հարցի շուրջ հայկական շրջանակներում կարևոր մոբիլիզացիա է տեղի ունենում, տարբեր կառույցներ, այդ թվում` «ՀայաՔվեն», զբաղվում են դրանով:
Որքան էլ Ադրբեջանի և Հայաստանի գործընկեր իշխանությունները փորձեն խանգարել, խնդիրը վերադառնալու է միջազգային օրակարգ` ի հեճուկս Ալիևի և Փաշինյանի։ Նույնիսկ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն է դրա մասին խոսել։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



